Ռեալը մերժել է Մանչեսթեր Յունայթեդի 50 միլիոնանոց առաջարկը
SPORTՄադրիդի «Ռեալը» մերժել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին վաճառելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 50 միլիոնանոց առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Independent»-ը։
Իսպանական «AS»-ի համաձայն՝ մանկունյանցիները 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկում էին 55 մլն եվրո 5 մրցաշրջանի համար։ Եթե նա որոշի տեղափոխվել անգլիական ակումբ, առաջին մրցաշրջանի համար կստանա 12 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը չի կարողանում համաձայնության գալ «արքայական ակումբի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Իսպանացին ցանկանում է տարեկան ստանալ տարեկան 10 մլն եվրո, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ չի համաձայնվում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



