Անհայտ անձինք գերեզման են քանդել եւ նոր հուղարկավորություն կատարել
SOCIETYԻրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
«Գավառ քաղաքի Դարի գլուխ կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել եւ նոր հուղարկավորություն կատարել։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը դիմելու է ոստիկանություն»,- նշվում է հայտարարության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



