Yerevan, 01.August.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում ժողովրդավարությունը գնդակահարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ու արդեն իսկ խորը թաղված է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձը ոստիկանությանը և իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ քրեադատավարական գործողություններ իրականացնելու հրահանգներ է տալիս, ապա գործ ունենք առերևույթ հանցագործության մի քանի դեպքերի հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք իրավապահ ու դատական համակարգերում առկա ներկայիս իրավիճակին:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է ուղղորդել նախաքննական մարմիններին, ոստիկանությանը, տալիս է կոնկրետ հրահանգներ ու կոչ է անում ձերբակալել կամ կալանավորել տարբեր անձանց ու քաղաքական գործիչների: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անցնում է վարչապետի լիազորությունների սահմանները, իսկ քրեադատավարական գործողություններն իրականացվում են ոչ թե օրենքի պահպանմամբ, այլ, ընդհակառակը, Քրեական դատավարության օրենսգրքի, նաև Սահմանադրության ոտնահարմամբ ու անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով: Նախ՝ վարչապետը որևէ օրենքով նախաքննական մարմնին ու անգամ ոստիկանությանը ցուցումներ տալու որևէ լիազորություն չունի: Մինչդեռ այդ անձը փորձում է բոլոր հնարավոր ճանապարհներով հասնել իր նպատակին՝ խախտելով բոլոր հնարավոր նորմատիվ իրավական ակտերն ու Սահմանադրությունը: Այս ճանապարհով, այս ռեպրեսիվ միջոցների օգտագործմամբ փորձում է իր դեմ առկա համազգային պահանջի դադարեցմանն ու կասեցմանը հասնել: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքական գործիչներին ու տարբեր անհատների հրավիրում ոստիկանություն, նախաքննական մարմիններ, տեսանկարահանում են, ու նրանց նկատմամբ ցուցադրաբար բռնություն է իրականացվում: Այս ամենն ամբողջությամբ հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ Քրեական դատավարության օրենսգրքին, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կայացված միջազգային իրավական ակտերին և ՄԻԵԴ-ի վճիռներին: Այսպես փորձում են հասնել դավաճանի հրաժարականի համազգային պահանջի չեղարկմանն ու կասեցմանը»,-ասաց Վ. Գրիգորյանը:

Սահմանադրագետը հիշեցրեց, որ, ամեն դեպքում, նաև վերջին շրջանում դատարանների կողմից ձերբակալությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները չբավարարվեցին. «Ինչ վերաբերում է կոնկրետ ապօրինի հրամաններին, ապա արարքը, որը տեսնում են նմանատիպ հրամաններ տալու մեջ, ամբողջությամբ բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նկարագրված հանցակազմին: Այս խմբակի հեռացումից հետո հետագայում նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության նաև նշված հոդվածով արգելված արարքներ կատարելու համար, թեև նրանց նկատմամբ հարուցվելիք քրեական գործերի հիմքերը վաղուց են առկա, հիմա ուղղակի դրվագներն են ավելանում: Ընդամենը փոխվում են այն օբյեկտները, որոնց նկատմամբ հանցավոր ոտնձգություններ են կատարվում»:

Վահե Գրիգորյանը շեշտեց, որ բոլոր պետական ինստիտուտները հեղինակազրկելու նպատակ կա. «Վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի ողջ գործունեությունն ուղղված է եղել պետական ինստիտուտների հեղինակազրկմանը: Մենք սկզբում տեսանք, թե ինչպես նախ՝ Սահմանադրական դատարանը, հետո ամբողջ դատական համակարգը հայտնվեցին թիրախում: Հաջորդը ոստիկանությունն էր, իսկ հիմա արդեն նախաքննական մարմինների հերթն է հասել, թեև որոշ դրվագներով մինչ այս նրանք մասամբ արդեն իսկ հեղինակազրկվել էին: Նպատակը ոչ միայն հեղինակազրկումն ու վերոնշյալ համազգային պահանջի կասեցումն է, այլև իրեն գելխեղդ հռչակած անձի հոգու ինքնաբավարարումն է, ինչպես նաև գելխեղդի սեփական իլյուզիաների ռեալիզացիան»:

Նա նշեց, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծագույն մասը, չնայած անտանելի ճնշումների առկայությանը, շարունակում է պահպանել Հայաստանի Սահմանադրությամբ հռչակված օրինականության ու բոլորի՝ օրենքի առաջ հավասար լինելու սկզբունքը. «Հայաստանում մեծամասամբ կա անկախ դատական համակարգ: Դատավորների մեծամասնությունն իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմն է ցույց տալիս, իսկ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձը ոչ մի պարագայում չի ցանկանում ընկալել, որ այս ձերբակալությունները կամ կալանավորման միջնորդություններն ամբողջությամբ ապօրինի են: Իհարկե, ռեժիմի կողմից փորձ է արվում դատական համակարգը ևս դարձնել խամաճիկային: Մենք տեսնում ենք, որ փորձ են անում ստեղծել ինչ-որ նոր դատարաններ՝ հակակոռուպցիոն, խափանման միջոցների քննման և այլ դատարաններ: Այս ամենը դատական համակարգը գործադիրին ենթակա դարձնելու հանցավոր փորձ է, բայց դատական համակարգը դեռ շարունակում է արդյունավետ պայքար մղել իր լիիրավ անկախության, օրինականության ու Սահմանադրության ոգու և տառի պահպանման համար: Դատական համակարգը շարունակում է ամուր մնալ»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ դեռ 2020 թ. նոյեմբերին դատավորները ցույց տվեցին իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմը՝ կապված նաև այդ ընթացքում ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև հավաքների և խոսքի ազատության արգելքը վերացնելու հետ. «Բայց դատական համակարգի նկատմամբ ճնշումները դրանից հետո ավելի են շատացել, քանի որ վաչապետի պաշտոնն օկուպացրած անձը և նրա թիմը չեն կարողանում հանդուրժել, որ Հայաստանում դեռևս մնացել է մեկ պետական ինստիտուցիոնալ մարմին, որն առաջնորդվում է ոչ թե ինչ-որ անձի կամ գելխեղդի քմահաճույքով, այլև օրինականությամբ ու Սահմանադրությամբ, որոնք այնքան խորթ են այս օկուպացիոն ռեժիմին»:

Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին, մեր զրուցակիցը նշեց. «Ակնհայտ ապօրինի հրամաններ կատարելը ենթադրում է պատասխանատվություն նաև այն անձանց համար, որոնք, գիտակցելով և տեսնելով այդ հրամանների ակնհայտ ապօրինի լինելը, ամեն դեպքում կատարել են դրանք: «Ես աշխատող եմ, ընդամենը հրաման եմ կատարել» ասվածը չի ազատում պատասխանատվությունից: Ընդ որում՝ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ ամրագրված է թե՛ ՄԻԵԴ-ի վճռով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ: Եթե ոստիկաններն անհամաչափ բռնի ուժ կիրառելով, փախչել չփորձող քաղաքացուն ձեռնաշղթաներով ու ծնկի բերելու միջոցով օպերատիվ- հետախուզական կամ քրեադատավարական գործողություններ են իրականացնում, ապա իրավապահ մարմինները կատարում են ակնհայտ ապօրինի հրամաններ: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի առաջին մասով հստակ ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները հարգելն ու դրանց պաշտպանությունը տվյալ դեպքում պետական իշխանության պարտականությունն է:

Եթե նրանք երբևիցե կարդային Սահմանադրությունը և ընկալեին նրա ողջ էությունը, ապա իրենց թույլ չէին տա այնպիսի արարքներ, որոնք հակասում են նշվածին: Եթե անձը մասնակցում է հավաքի կամ կասկածվում է որևիցե հանցանքի կատարման մեջ, դա դեռ նրա արժանապատվությունը ոտնահարելու ու նրան նսեմացնելու հիմք չի տալիս: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, օրինականության սկզբունք: Ոչ մի օրենքով ու նորմատիվ իրավական ակտով որևիցե պետական մարմին անձի արժանապատվությունը նսեմացնելու իրավունք չունի. բանը կարող է հասնել նաև խոշտանգման, ինչն իրավական համակարգի վերջնական խայտառակումը կլինի: Մենք պարզապես գործ ունենք այս ռեժիմի հերթական ապօրինությունների հետ, որոնք, ցավոք սրտի, կարծես օրինաչափ են դարձել այս իշխանության գործունեության յուրաքանչյուր տեսակի ու ոլորտի համար»:

Անդրադառնալով ժողովրդավարության սկզբունքներին՝ Վահե Գրիգորյանն ընդգծեց. «Հայաստանը հիմա բնութագրել որպես ժողովրդավարական երկիր՝ նույնն է, ինչ Հյուսիսային Կորեան բնութագրենք որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բաստիոն: Այս մասշտաբի ու ծավալով բռնաճնշումները, որոնք իրականացվում են քաղաքական, հասարակական գործիչների և առհասարակ ընդդիմադիր անհատների հանդեպ, ուղղակի մի բանի մասին են վկայում. Հայաստանում ժողովրդավարությունը գնդակահարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ու արդեն իսկ խորը թաղված է: Այն վերակենդանացնելը չափազանց բարդ կլինի, եթե ոչ անհնարին: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արգելվում է բեմադրել մի ներկայացում, որովհետև այն գուցեև վիրավորում է վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի գոյություն չունեցող պատիվն ու արժանապատվությունը: Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը բարեկամության քարոզ է անում պետության բնակիչներին բնաջնջել փորձող թշնամու հետ»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments