Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


«Oրվա քաղաքական իշխանությունը սաբոտաժի է ենթարկում ԵՊՀ աշխատանքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը՝ դիմելով Սահմանադրական դատարան: ԱԺ-ի ընդունած օրենքի և հարակից օրենքների փաթեթը նախագահի ստորագրմանն էր ներկայացվել 2021 թ.-ի ապրիլի 2-ին: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սարգսյանն այս օրենքը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, ՀԿների ներկայացուցիչների հետ:

Օրենքին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ դրա գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը, սակայն ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար հատվածական լուծումներ են առաջարկվում, այն լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները: Բացի դա, դրա առանձին դրույթներ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ընդգծում է՝ մասնագիտական ողջ հանրությունը և այն մարդիկ, որոնք ամիսներ շարունակ խոսում էին այս օրենքի թերությունների մասին, նախագահի այս որոշումը դրական են գնահատում:

«Հանրապետության նախագահն իրավունք չունի մտնելու օրենքի բովանդակության մեջ, այլ կարող է առարկություններ ունենալ այն կետերի վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի Սահմանադրությանը: Այդպիսի առնվազն երկու կետ կա: Առաջինը Սահմանադրության 38-րդ հոդվածի հետ հակասությունն է, որը վերաբերում է բուհերի ինքնավարության հնարավորություններին, ինքնակառավարման ազատություններին: Սահմանադրության հիշյալ հոդվածում գրեթե բառացիորեն գրված է, որ օրենքով սահմանված շրջանակներում բուհերն ունեն իրենց ինքնակառավարման իրավունքները և դրանից բխող ակադեմիական ազատություններ և այլն: Բուհերի կառավարման խորհուրդները ձևավորվում էին այդ օրենքով, որն ընդունեց Ազգային ժողովը՝ 5/4 հարաբերակցությամբ, որտեղ հինգ անդամին նշանակում էր լիազոր մարմինը՝ կրթության նախարարությունը, իսկ չորսին՝ բուհը, ընդ որում, այդ չորս անդամից մեկը պետք է լիներ բուհից «դուրս» անձ՝ գործատուներից մեկը: Այսպիսով՝ ակնհայտորեն խախտվում էր կառավարման խորհրդում ձայների հարաբերակցությունը՝ հօգուտ լիազոր մարմնի կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի: Ստացվում է, որ բուհերը քաղաքական ազդեցության ուղղակի կրողն են դառնում, այսինքն՝ օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն էր ունենում կառավարելու բուհը, որովհետև կառավարման խորհուրդը նշանակում է գործադիր մարմին, վերջինս էլ ռեկտոր: Սա՝ մեկ ակնհայտ հակասություն Սահմանադրության հետ, որը հիմք հանդիսացավ, որ նախագահը չստորագրի օրենքը և դիմի ՍԴ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նրա խոսքով, կա նաև երկրորդ ակնհայտ հակասությունը: «Այդ օրենքի նախագծով տարիքային ցենզ է սահմանվում, մասնավորապես՝ բուհերում պաշտոն զբաղեցնելու: Նշված էր, որ, օրինակ՝ 70 տարին լրացած որևէ մեկը չի կարող դիմել և մասնակցել այն մրցույթներին, որոնք անցկացվում են բուհերում: Բայց տարիքային սահմանափակումները կամ խտրականությունն արգելված է Սահմանադրությամբ, կարող է դիտարկվել նաև որպես մարդու իրավունքների խախտում: Սա ակնհայտ հակասություն է Սահմանադրության հետ, որի հիմքով վստահ եմ, որ ՍԴ-ն ճիշտ որոշում կկայացնի, և օրենքը գործողության մեջ չի մտնի ու կվերադառնա Ազգային ժողով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինքնավարության և առհասարակ բուհերի մասին խոսելիս չէինք կարող անդրադարձ չկատարել նաև մայր բուհում տիրող իրավիճակին: Մասնավորապես, օրերս ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել: Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն 2019 թվականից՝ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, չունի ռեկտոր, համալսարանը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Իսկական խառնաշփոթ է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, որի անդամները հերթով հրաժարականի դիմում են ներկայացնում: Ներկայումս հոգաբարձուների խորհուրդը չի կարող անցկացնել իրավազոր նիստեր, պետք է ձևավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով: Այս գործընթացները չեն կարող անհետևանք մնալ համալսարանի համար: Շատերն այս գործողություններում նաև դիտավորություն են տեսնում: Մխիթարյանը նշում է՝ գուցե իր խոսքը խիստ հնչի, բայց այն զգաստացնելու միտում ունի: «Այս երևույթը կարող եմ համարել սաբոտաժ Երևանի պետական համալսարանի նկատմամբ հենց պետության կողմից: Քանի որ պետությունն այս դեպքում նույնացվում է օրվա քաղաքական իշխանության հետ, ստացվում է, որ այն սաբոտաժի է ենթարկում ԵՊՀ-ի աշխատանքները: ԵՊՀ-ի կառավարումը թողնվում է չգիտես ինչին: Կարելի է ասել, որ այստեղ ավարտվում են օրենսդրական կարգավորումները, երբ հիմա պետք է լինի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնակատար, հոգաբարձուների խորհուրդը չի կարող քվորում ունենալ: Օրվա քաղաքական իշխանությունը խաթարում է Հայաստանի առաջատար բուհի աշխատանքը:

Այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ օրենքով պետք է ամրագրել բուհերի ինքնակառավարման սկզբունքը, այսինքն բուհն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե կախված լինի օրվա իշխանություններից, որոնք, ինչպես ցանկանան, այդպես էլ կարող են «ծալել» տվ յալ համալսարանին: Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին առավել ցցուն է դառնում այս միտքը, որ իշխանությունը ցանկացած բուհի, գիտական կազմակերպության կարող է ասել՝ դու կա՛մ կխաղաս այն խաղը, որը ես եմ քեզ թելադրում, կա՛մ էլ ընդհանրապես չես կարողանա գործունեություն իրականացնել: Սա է, ցավոք, մեր դառն իրականությունը, որի դեմ պետք է անպայման բողոքի ձայն բարձրացնել և պայքարել: Մտավորականները պետք է տեսնեն, որ եթե համալսարանի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում, մյուս բուհերը չեն կարող բացառություն լինել: Օրինակ՝ խառնաշփոթ իրավիճակ է մինչ այժմ նաև Պոլիտեխնիկում: Իբրև թե ռեկտոր ընտրվեց, բայց պարզվում է չընտրվեց, հիմա այնտեղ ունենք ռեկտորի պաշտոնակատար»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution