Խնդրել եմ բրիտանական պառլամենտում լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը․ Էդմոն Մարուքյան
BLOGԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել եմ բրիտանական պառլամենտում, ինչպես նաև կառավարության առջև, լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա' մեր եղբայրներին օր առաջ ետ վերադարձնելու հարցով։
Բարոնուհի Քոքսը խոստացավ իրենից կախված ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար»:

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



