Օբաման դարձյալ Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքն Ուկրաինայից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունն ու կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել այդ երկրից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Նախագահ Օբաման հաստատել է Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որը երկիրը ստանձնել է մինսկյան համաձայնությամբ, ներառյալ՝ ռուսական բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի տարածքից դուրս բերելը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Ռուսաստանը հերքում է դա և նման մեղադրանքներն անընդունելի համարում:
X
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



