ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կարող են արդյունավետ աշխատել միասին՝ չնայած տարաձայնություններին. Քերի
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ ԱՄՆ-ը երկուստեք ցանկություն ունեն արդյունավետ համագործակցություն հաստատել՝ չնայած առկա տարաձայնություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է «Շաբաթվա լուրերը Սերգեյ Բրիլյովի հետ» ծրագրին տված հարցազրույցում, որից մի հատված դեկտեմբերի 16-ին ցուցադրվել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«Դա (տարվա ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի երկրորդ այցը Մոսկվա) արտացոլում Է այն փաստը, որ, չնայած տարակարծություններին, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են եւ ցանկանում են արդյունավետ աշխատել միասին»,- ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



