ՌԴ-ն Թուրքիայի գործողություններում իրական սպառնալիք Է տեսնում իր անվտանգությանը. ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՄոսկվան այն կարծիքին Է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության համար: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Թուրքիայի գործողությունները, իսկ առանձին հարցերում նրա անգործությունը իրական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ու նրա քաղաքացիների անվտանգության համար»,- ասել Է փոխնախարարը:
Նա ընդգծել Է, որ դա Է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին երկկողմ համաձայնագրի կասեցման եւ ռուսաստանցիներին այդ երկիր ուղեգրերի վաճառքից ձեռնպահ մնալու տուրօպերատորներին եւ տուրիստական գործակալներին տրված հանձնարարականի հիմնական պատճառը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



