Opel Combo-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել է․ կա մեկ վիրավոր
SOCIETYԱյսօր ժամը 10:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ, 30-ամյա Գառնիկ Մովսիսյանը իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Արարատ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



