Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Վերքերով ու սպիներով պատված՝ շարունակում ենք պայքարը մի բուռ հայրենիքում․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճանապարհը տանում է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնք: Մեկ ժամից մի քիչ ավելի, և մայրաքաղաք Երևանից հայտնվում ես Հայաստանի մարզերից մեկում: Մինչդեռ դպրոցական տարիներին մարզերն այնքան հեռու էին թվում Երևանից, իսկ մոտ 29,8 հազար քկմ տարածքը՝ այնքան մեծ: Մինչդեռ մի քանի ժամ և Հայաստանի մի ծայրից մյուսում ես հայտնվում: Հիմա էլ նյութ գրելիս, ռեպորտաժներ պատրաստելիս մենք՝ լրագրողներս, հաճախ ենք ասում՝ սահմանամերձ մարզ կամ գյուղ, իսկ արդյո՞ք այս բնորոշումը ճիշտ է: Ամբողջ ճանապարհին մտքումս Վազգեն Սարգսյանի գրքից մի հատված էր. «Տեսեք, թե ինչ բառ է գործածության մեջ մտել՝ ծայրամասային գյուղ: Ծայրամասային գյուղ կարող է Ռուսաստանն ունենալ: Սրտի չափ մի երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է, որտեղից էլ վնասվի՝ մահացու է»:

Իրոք որ, ամբողջ Հայաստանն է սահմանամերձ՝ թշնամուն կամ բարեկամին, իսկ սահմանամերձ լինել նշանակում է ամեն րոպե ապրել մտայնությամբ՝ իսկ ի՞նչ կարող է պատահել վաղը, ի՞նչ կարող է անել հարևանը: Այս մտայնությունը չի լքում հատկապես վերջին պատերազմից հետո: Եթե մենք Երևանում ենք վախով լուսացնում առավոտներն ու ասում, որ կորցրել ենք անվտանգության ու ապահովության զգացողությունը, ապա պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, կարճ ասած՝ ամբողջ Հայաստանում ինչպես են մարդիկ հանգիստ քնում, ինչպես են իրենց երեխաներին թողնում, որ ազատ խաղան բակում կամ էլ միայնակ հասնեն դպրոց: Ամեն րոպե պետք է աչքդ երեխայիդ վրա պահես, որովհետև լավ ես ճանաչում թշնամուդ, որն անգամ տարիներ հետո չի փոխվել ու չի փոխվելու, հիմա էլ, ավաղ, այնքան ես թուլացել ու հուսալքվել, որ չես կարողանում ոտքդ խփել գետնին ու ասել՝ իմ երկրի սահմանների ու իմ քաղաքացու հետ գործ չունեք, անգամ այս պարագայում, երբ տանուլ ես տվել պատերազմում:

Հարևանիդ փոխել չես կարող, սա հո տուն չի, որ վաճառես ու հեռանաս, կամ արդյո՞ք հեռանալն է լավագույն լուծումը: Մեղադրելու կամ խորհուրդ տալու իրավունք չունենք, ամեն մեկն ինքն է իր կյանքի տերը, բայց… Սիրտդ հանգիստ չի գտնում, երբ մարդիկ հենց այդ տարբերակն են նախընտրում՝ իրենց ծնողներին թողնում են ոչ բարով հարևանի հետ, իսկ իրենք օտար ափերում ապահով կյանք որոնում՝ երբեմն այդպես էլ լիարժեքորեն իրենց տեղն այս աշխարհում չգտնելով: Մի օր բարեկամներիցս մեկը տատիկիս առաջարկեց՝ վաճառիր տունդ, լավ գին կտան, տեղը լավն է, կարող ես ավելի փոքր տուն գնել, մնացած գումարն էլ ծախսել: Տատս իրեն բնորոշ հանդարտությամբ պատասխանեց՝ էս տարիքիս էլ ո՞ւր վեր կենամ, նոր տեղ գնամ, հարևաններս էլ լավն են, մինչև նոր հարևաններին ճանաչեմ ու հարմարվեմ, տարիներ են պետք: Ճիշտ են ասում՝ մարդիկ վատ հարևանի պատճառով ստիպված են լինում իրենց բնակարանը վաճառել, իսկ մեր նշած սահմանամերձ մարզից մարդը հեռանում է, որովհետև հստակ գիտի, թե հարևանից ինչ սպասել: Չի մնում, չի պայքարում, ախր ո՞նց միայնակ պայքարի, այդքան ուժ ունի՞, պետություն պետք է զգա ու տեսնի իր թիկունքում:

Մեր «հարևանն» էլ այնքան սանձարձակ է ու լպիրշ, էլ ասելու չի, այդ հարցում մեղավոր էլ կա, որ գրեթե չի արձագանքում Սյունիքին տիրանալու Ալիևի հայտարարություններին: Իհարկե, նա ասում է, որ թիվ մեկ պատասխանատուն է, բայց միակ մեղավորը չէ: Ինչևէ, Աստված իրեն դատավոր: Ծաղկաշեն տանող ճանապարհը շարունակվում է: Ինչ խոսք, կենտրոնական մայրուղիներին համարյա թե փոսեր չկան, այստեղ ասֆալտը դիմակայել է ժամանակին ու եղանակային փորձություններին: Այլ պատկեր է միջհամայնքային և գյուղական ճանապարհներին: Հասկանում ես, թե ինչու զբոսաշրջիկներին այդպես էլ չի հաջողվում հասնել մարզերի հեռավոր հատվածներում գտնվող պատմական հուշարձաններին: Հասկանում ես նաև, որ տարիներ շարունակ Հայաստանում այդպես էլ իրականություն չդարձավ համաչափ զարգացումը: Ճանապարհին բազմաթիվ շենքեր են՝ գրադարան, որի շենքը, գոնե արտաքինից դատելով, կառուցումից ի վեր չի նորոգվել, կան կիսակառույց և կիսախարխուլ շենքեր, որոշ դեպքերում միայն դրանց կմախքն է մնացել: Ո՛չ տեր ունեն, ո՛չ էլ դրանց մասին մտածող կա: Նայում եմ կիսաքանդ շենքերին ու մտածում՝ մենք էլ ենք հիմա կիսավեր վիճակում՝ որպես քաղաքացի ու պետություն: Նման ենք շենքի, որի ներսում ամեն ինչ փլվել է, բայց պատերն ամուր են: Կանգնած են, դիմանում են ժամանակի փորձությանը, ամեն մեկը գալիս է, մի կտոր պոկում, մի քար տեղաշարժում, փայտով հարվածում, թողնում ու հեռանում:

Վերքերով ու սպիներով պատված՝ շարունակում ենք կանգուն մնալ, շարունակել պայքարը մի բուռ հայրենիքում՝ հույսով, որ վաղվա օրն ավելի լավը կլինի: Երկիրն էլ է նման մի կիսավեր շենքի, որի բնակիչներից շատերը հեռացել են, շենքի ապակիները վաղուց արդեն կոտրված են, քամին ներս ու դուրս է անում, բայց պատերն ամուր են, չգիտես էլ՝ ինչպես են դիմանում: Իսկ երկիրը չլքած բնակիչներն իրենց ուժերով ամրացնում են խարխուլ պատերը: Մնում է, որ հոգատար և ուժեղ մի ձեռք հիմնովին նորոգի դրանք, ջերմացնի տան ներսը, որի բոլոր բնակիչները վերջապես խաղաղություն կգտնեն ու հանգիստ կապրեն: Կլինի՞ դա, այս հարցի պատասխանն անգամ անհույս լավատեսները չունեն:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK