Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում և արտերկրում զինհաշմանդամների բժշկական ծախսերը պետք է հոգա պետությունը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ամենատարբեր ոլորտների իրավական կարգավորումներին՝ վստահ լինելով, որ միայն իրազեկ քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում, ընդառաջելով նաև մեր ընթերցողների խնդրանքին, անդրադարձել ենք զինհաշմանդամների իրավունքներին:

Չիլինգարյանը նշում է՝ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն սահմանափակման որևէ մեկի կողմից: Պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողների իրավունքների պաշտպանության համար և զինծառայողների սոցիալական ու իրավական պաշտպանության գլխավոր երաշխավորն է: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վնասվածք ստացած անձինք, որոնք ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ, հիմնականում՝ վերին և ստորին վերջույթների ամպուտացիա կամ օրգանիզմի կառուցվածքային անդառնալի այլ խախտումներ, ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներ, արդեն իսկ ենթարկվում են բժշկասոցիալական փորձաքննության։ Ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում վնասվածք ստացած զինապարտների և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, պահեստազորում հաշվառված քաղաքացիների, կամավորականների, քաղաքացիական անձանց թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան: Հստակ է մեկ բան՝ պատերազմի այն մասնակիցները, որոնք վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար պետք է իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում, որի ծախսը պետք է հոգա պետությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրված է տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա: Բացի դա, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք ենթակա են պատասխանատվության, եթե մեղավոր են զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում: Իրավաբանը տեղեկացնում է՝ քաղաքացիական և զինվորական, այդ թվում՝ Արցախի քաղաքացիների դեպքում, անձանց հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննությունները) իրականացվում են կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված կարգով։ «Կարգի 9-րդ կետի համաձայն՝ անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում հիվանդության, վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ, նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Բացառություն են կազմում առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած՝ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, այդ թվում նաև անդամահատումների դեպքերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փաստում է, որ ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձն առձեռն, փոստային, էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հեռախոսազանգով դիմում է իր բնակության կամ փաստացի վայրը սպասարկող ԲՍՓ բաժին: Դիմումի հետ ներկայացնում է առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները բժշկական օգնությամբ ապահովվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով: «Այդ օրենքի 33րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման, ծագած հիվանդության՝ ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է արտերկրում: Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: Արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս, առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը, խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:

Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում»,-ասում է իրավաբանը՝ հավելելով, որ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Բացի դա, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների մահվան դեպքում նրանց ընտանիքի անդամներին վճարվում է թաղման նպաստ` 200000 դրամի չափով»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients