Թուրքիայի ոստիկանությունը փողոցում 11-ամյա երեխայի է սպանել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ուժային կառույցները, որոնք վերջին երկու օրվա ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում քրդաբնակ Շըրնաք նահանգի մի շարք գավառներում, թիրախավորում են ոչ միայն Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին, այլև խաղաղ բնակիչներին: Վկայակոչելով Firat լրատվական գ ործակալությունը, Շըրնաքի Ջիզրե գավառում ոստիկանության հատուկ ուժայինները փողոցի մեջտեղում կրակել են 11 տարեկան երեխայի վրա: Գլխին ստացած հրազենային վնասվածքից երեխան տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու զինվորները, որոնք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Ջիզրեում, թույլ չեն տալիս քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին մուտք գործել գավառի տարածք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



