Պարենային անվտանգությունից են խոսում, բայց այնպես են անում, որ գյուղացին գյուղատնտեսությամբ չզբաղվի.Արմեն Եղիազարյան
BLOGՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը գրում է․
Էկոնոմիկանի նախարարը լուրջ դեմքով ասում է, որ պետք է այնպես անել, որ գյուղում ապրող մարդիկ գյուղատնտեսությամբ չզբաղվեն։
Փաստորեն այս ապիկար իշխանությունը գյուղատնտեսության նախարարությունը փակեց, վառելիքի, պարարտանյութի և այլնի սուբսիդավորման ծրագրերը փակեց՝ առանց հաշվի առնելու գյուղացու վարկունակությունը գյուղացուն տարբեր ծրագրերով առաջարկում է մտնել վարկային բեռի տակ։ Պարենային անվտանգությունից խոսելիս մեծ-մեծ խոսքեր են ասում, բայց իրականում այս մարդիկ փորձում են այնպես անել, որ գյուղացին գյուղում գյուղատնտեսությամբ չզբաղվի։
Լու՞րջ եք ասում, ուզում եք անպայման այս երկրի վերջը տաք նո՞ր գնաք:
Գյուղատնտեսությունն ու գյուղացու աշխատանքը չշփոթեք հանկարծ սպասարկման ոլորտի կամ maոu.am հետ։ Եվ այս մարդիկ այս մոտեցումներով տնտեսություն են ուզում զարգացնել....
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



