Մանկական երկաթուղու թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
SOCIETYԵրևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



