2018-ին «Ելք»-ի մեր գործընկերները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրեցին ռևոլյուցիոն ճանապարհը
BLOGԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք, ի սկզբանե, որպես զարգացման մեթոդաբանություն` ընտրել էինք էվոլյուցիոն ուղին, այսինքն՝ աստիճանական, առանց ցնցումների, սահուն ընթացքը։
Չնայած այն հանգամանքին, որ ռևոլյուցիոն մոտեցումը կարճաժամկետ հաղթանակ տոնեց, միևնույնն է, մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք մեր փիլիսոփայությանը, նույնիսկ երբ հոգեխանգարմունքից և անհամապատասխան պաշտոններից կուրացած նորանշանակ չինովնիկները ծաղրում և հեգնում էին երրորդ ճանապարհի կոնցեպտը։
Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իսկ ասվածի ապացույցը՝ երրորդ ճանապարհի վերստին արդիական դառնալն է։
Այժմ հայ ժողովուրդը գերի է երկու քայքայիչ հոսանքների՝ նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին։ Սրանցից և ոչ մեկը չի կարող և չի էլ փորձում դուրս բերել պետությունն աղետալի վիճակից։ Ընդհակառակը՝ նրանք ձգտում են իշխանության՝ զուտ իրար ոչնչացնելու, վրեժ լուծելու և բացարձակ հեգեմոնիայի հասնելու նպատակով։
Սա կործանարար ճանապարհ է, որի վերջնական հանգրվանը հայկական պետությունը վտանգավոր արկածախնդրությունների տանելն է։
Կանխատեսվող աղետից խուսափելու դեղատոմսը հայտնի է, դա երրորդ ճանապարհն է, որի միջոցով մարդիկ կարող են հրաժեշտ տալ բոլոր ներկաներին և նախկիններին, գելերին և գելխեղդներին, հերոսներին և դավաճաններին, կուռքերին և փրկիչներին։
Հայաստանն այլևս դիմանալու ռեուրսներ չունի, առավել ևս՝ Փաշինյանի և նախկինների անձնական դրամային։
Այս երկրին հանգստություն, ներդաշնակություն և միասնականություն է պետք. ներքին արնահոսություն հիշեցնող այս խառնաշփոթը պետք է սանձվի։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



