Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքի պատժամիջոցների վախից Ալիևն իր վարկանիշի վերաբերյալ կեղծ հարցում է անցկացրել

INTERNATIONAL NEWS

Արեւմուտքն այլեւս վստահելի գործընկեր չի համարում երկար տարիներ նավթի ու գազի եկամուտների հաշվին մեծամտացած Ադրբեջանի ներկայիս իշխանություններին: Արդեն Բաքվում էլ են հասկացել, որ այլեւս հնարավոր չէ թաքցնել իրողությունը, եւ մինչ այժմ հնչեցված ստերին ճշմարտության քող հագցնել: Հատկապես, Եվրոպական խաղերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ արեւմտյան երկրները ոչ միայն չեն կարեւորում ադրբեջանական իշխանության հետ համագործակցությունը, այլ անգամ բոյկոտում են այն: Իշխանական մամուլի եւ հեռուստաալիքների քարոզչական թեզիսները եւս հաստատում են, որ աշխարհը երես է թեքել Ալիեւի իշխանությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը մեկնաբանել է ներկայում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը' միաժամանակ նշելով, որ նման իրավիճակում Ադրբեջանի իշխանության անհանգստությունը, որը նա այլեւս չի կարողանում քողարկել, հասկանալի է, քանի որ արդեն մերկացվում է նաեւ իշխանության արտաքին քաղաքականությունը եւ բացահայտվում «նմանը չունեցող զարգացում՚ ունենալու մասին ադրբեջանական իշխանության հեքիաթը»:

Թերթը գրում է, որ որպես ելք անգամ «ծղոտից» կպչած Ալիեւի իշխանությունը սեփական վարկանիշը երկրի ներսում դեռեւս «բարձր» լինելը Արեւմուտքի աչքում «հաստատելու» նպատակով իշխանամետ «Rəy» մոնիթորինգային կենտրոնի միջոցով հարցում է անցկացրել: Այդ արդյունքների համաձայն' եթե Ադրբեջանում առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա մասնակիցների 87,3 տոկոսը կքվեարկեն Իլհամ Ալիեւի օգտին: «Զարմանալին ոչ թե հարցման արդյունքներն են, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպես են անցկացվում հասարակական հարցումներն Ա դրբեջանում, որոնցում Ալիեւը մշտապես 90 տոկոս առավելություն է ունենում, այլ այն, թե ինչ կարիք կար նման հարցում անցկացնել նախագահական ընտրություններին դեռեւս 3 տարի ժամկետ մնալու պարագայում»,- հարցնում է թերթը, եւ ինքն էլ պատասխանում, թե պարզվում է, որ դա բխում է Իլհամ Ալիեւի եւ իր թիմի վախից:

Թերթը ադրբեջանական իշխանության վախը մեկնաբանում է այն բանով, որ արդեն բացահայտ կերպով ասվում է Իլհամ Ալիեւի միջազգային հենարանները կորցնելու մասին: Ալիեւը հասկացել է, որ ստեղծված իրավիճակը հնրավոր չի լինելու փոխել ոչ խավիարով, ոչ էլ էներգետիկ շանտաժով: Նա նաեւ հասկանում է, որ միջազգային ճնշումներն ավելի բացահայտ են դառնալու եւ իր իշխանության վրա գիծ է քաշվելու: «Հենց այդ պատճառով էլ հարցումներ են անցկացնում եւ աշխատում աշխարհին «ժողովուրդն ինձ սիրում է» ուղերձ հղել: Ալիեւը նվազագույնը ցանկանում է հասնել այն բանին, որպես զի Արեւմուտքն ընդմիջում տա իր իշխանության դեմ ճնշումներին եւ իրավիճակն անհուսալի չլինելու ընկալում ձեւավորվի: Հարցումների 87 տոկոս արդյունքով ցանկանում են ցույց տալ, որ ներսում իրավիճակը լավ է, եւ չնայած բոլոր դժվարություններին, ժողովուրդը աջակցում է նախագահին: Սակայն, թե ներսում, թե դրսում լավ էլ տեսնում են, որ բնակչության սոցիալական վիճակը գնալով խիստ ծանրանում է, արտարժությի պաշարը նվազում է եւ իշխանությունը չի ցանկանում գնալ բարեփոխումների: Իշխանությունը հիսթերիայի մեջ է, եւ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ խիստ վտանգ է առաջացել իր աթ ոռի համար: Պատկերացնու՞մ եք՝ Եվրոպական խաղեր անցկացնող երկրի նախագահը Եվրոպայի առաջ հանդես է գալիս հարցումների 87 տոկոս արդյունքով: Ո՞ր քաղաքակիրթ երկրում է հնարավոր նման բան: Եվրոպայի ամենահարուստ երկրում անգամ իշխանությունները չեն կարողանում 60 տոկոսից ավելի վստահության քվե ստանալ: Միանգամայն պարզ է, որ հարցման 87 տոկոս արդյունքը եւս խոսում է ավտորիտար կառավարման առկայության մասին: Մի խոսքով, Ալիեւը ցանկանում է իր վախը թաքցնել հասարակական կարծիքի հարցման հետեւում», - ամփոփում է «Ազադլիգ»-ը:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris