Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Եթե չկան ժառանգներ, ո՞վ է դառնում գույքի սեփականատերը. պարզաբանում է փաստաբանը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է օրենսդրական ամենատարբեր նախաձեռնությունների, ներկայացնում է տարբեր ոլորտներում օրենսդրական կարգավորումները՝ նպատակ ունենալով օգնել մեր քաղաքացիներին իրազեկ լինել իրենց իրավունքներին, քանի որ միայն այդ դեպքում քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք անժառանգ գույքի մասին, մասնավորապես՝ փաստաբանը պարզաբանել է, թե ինչ է ասել անժառանգ գույք, ովքեր կարող են իրավունքներ ունենալ դրանց նկատմամբ:

«Անժառանգ է համարվում այն գույքը, որը չունի ժառանգ: Այսինքն՝ մինչ մահը անձն ունեցել է անշարժ կամ շարժական գույք: Շարժական գույքն ավտոտրանսպորտային միջոցներն են, իսկ անշարժ է համարվում այն գույքը, որն ամրացված է հողին: Եթե գույքի սեփականատիրոջ մահվանից հետո չկան առաջին, երկրորդ, երրորդ հերթի ժառանգներ, ապա գույքը համարվում է անժառանգ գույք: Այս դեպքում օրենքի ուժով անժառանգ գույքն անցնում է համայնքին, դառնում է նրա սեփականությունը: Սակայն լինում են դեպքեր, երբ անժառանգ գույքում բնակվում են մարդիկ, ենթադրենք՝ մինչև սեփականատիրոջ մահը բնակվել են նրա հետ, մահվանից հետո էլ շարունակում են տիրապետել այդ անժառանգ գույքը: Հետևաբար իրենց մոտ առաջանում է շահագրգռվածություն անշարժ գույքի տիրապետման փաստով: Այս դեպքում, եթե իրենք փորձում են վիճարկել կամ վերականգնել իրենց իրավունքներն այդ գույքի նկատմամբ, ապա այս դեպքում որպես պատասխանող կողմ, իրավահաջորդ հանդես է գալիս համայնքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ անժառանգ է համարվում ժառանգ չունեցող գույքը, որն էլ սեփականատիրոջ մահվանից հետո անցնում է համայնքին: Մարտիրոսյանը հավելում է՝ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: «Համայնքը պետք է ժամանակին դիմի նոտարական գրասենյակ և ընդունի այդ ժառանգությունը: Օրինակ՝ ինքս առնչվել եմ նման գործի հետ, երբ դատարանում անժառանգ գույքի հետ կապված վեճ կար, համայնքը պնդում էր, որ համարվում է այդ գույքի իրավատերը, սեփականատերը, բայց դատարանը մերժեց նրան՝ ասելով, որ «դու տեղյակ ես եղել, որ գույքն անժառանգ է, սակայն քայլեր չես ձեռնարկել այդ ժառանգությունը գրանցելու համայնքի անունով»,նշում է փաստաբանը: Հետաքրքրվում ենք՝ իսկ ի՞նչ գործընթաց է սկսվում այս դեպքում: «Այդ դեպքում շահագրգիռ անձը գույքը ճանաչում է տիրազուրկ, ճանաչվում է իր սեփականության իրավունքը, սակայն ձեռքբերման վաղեմության օրենքի ուժով, այսինքն՝ պետք է լինի տասը տարվա տիրապետման փաստ»,ընդգծում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ անժառանգ գույքն անցնում է համայնքին, որն էլ հանդես է գալիս որպես պատասխանող կողմ:

«Նաև կարող են նման դեպքեր լինել: Օրինակ՝ անշարժ գույքի սեփականատերը մինչև մահն ունեցել է առողջական խնդիրներ, նրա խնամքով զբաղվել է ինչ-որ անձ, բայց իրենց միջև չի կնքվել ռենտայի պայմանագիր, բայց խնամակալը փաստագրել է իր բոլոր ծախսերը, վճարել է հուղարկավորության ողջ գումարը: Այս դեպքում նա պահանջ է ուղղում համայնքին: Առնչվել եմ նման դեպքի, երբ համայնքը հուղարկավորության, ինչպես նաև խնամքի գումարը փոխհատուցեց տվյալ անձին, սակայն բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չվերապահեց քաղաքացուն»,-եզրափակում է Հասմիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հետագայում արդեն համայնքն իրավունք ունի վարվել այդ գույքի հետ այնպես, ինչպես կցանկանա, օրինակ՝ վաճառել:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank