«Ես քեզ արդեն անծայրածիր սիրում եմ». Հրաչ Մուրադյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
LIFEՀաղորդավար Հրաչ Մուրադյանն ու սիրելին սպասում են իրենց առաջնեկին։ Ուրախալի լուրը հաղորդավարը հայտնել է Ինստագրամի իր էջում:
Հրաչը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը՝ այս աշխարհ եկող նոր բնակչի։ Բարով գաս այս մոլորակ, որտեղ քեզ անթիվ բացահայտումներ են սպասվում։ Ու որքան ուրախ կլինի քո պապան, երբ զգա, որ դու աշխարհ ես եկել՝ այն ավելի լավը դարձնելու։ Ես քեզ արդեն անծայրածիր սիրում եմ»։
Նշենք, որ Հրաչի ընտրյալը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։ Հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



