«Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է». Գոհար Ավետիսյանի տեսանյութը՝ նիհարելուց ու մարմնի պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ և հետո
LIFEԴիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր կառուցվածքի փոփոխությունը: Հոլովակի սկզբում լուսանկարներ են, երբ Գոհարը դեռ չէր նիհարել, իսկ վերջում նրա տեսանյութն է մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո:
Հոլովակին կից դիմահարդարը գրել է. «Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է»:
Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը:
Վերջերս դիմահարդարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



