Անցյալը վերադաձնում են հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը․ Սուրեն Սուրենյանց
BLOG«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է․
Թե բա՝ հեղափոխություն, նոր Հայաստան։
Երևանի վարչական շրջանի երկու ղեկավարներ մասնակցում են արյունոտ ռազբորկայի՝ հար և նման մերժված իրականության միջադեպերի, հետո հրապարակային ստում են, իրավապահների օգնությամբ "մաքրում" են իրենց պատասխանատվությունը։
Չկա ոչ մի քաղաքական գնահատական, դատապարտող խոսք, պաշտոնանկություն, հետո "ապուշ կտրածի" հոգեբանությամբ "թունդ" հեղափոխականները զարմանում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական հավակնությունների վրա։
Դուք՝ "դուխով" հեղափոխականներ, ամբողջովին վերարարտադրել ենք մերժված բարքերը, արդ, ինչո՞ւ եք զարմանում, որ այդ մերժված ու ձեր ձեռամբ ռեստավրացված հանացավոր միջավայրը վերադարձնելու է նաև իր հիմնական "հերոսներին"․․․
Անցյալն՝ իր բարքերով, վերադարձնում են հնեց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը՝ թե կենցաղային և թե քաղաքական հարթություններում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



