Ինչպե՞ս կարող են արևածաղկի սերմերը վնասել ձեր առողջությանը
LIFEԲովված արեւածաղկի սերմերը դառնում են քաղցկեղածինների աղբյուր, Medikforum-ի հաղորդմամբ` հայտարարել է բժիշկը:
Էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարող է արևածաղկի սերմերի օգտագործումը վնասել մարդու առողջությանը: Բժիշկը հայտարարել է, որ, հակառակ տարածված համոզմունքի, սերմերը կույր աղիքի բորբոքում չեն առաջացնում, սակայն դրանցից կախվածությունը կարող է մեծացնել մարսողական համակարգի պաթոլոգիան:
Մասնավորապես, Բոչարովան նախազգուշացրել է ստամոքսի խոցի ու գաստրիտի դեպքերում արեւածաղկի սերմ ուտելու վտանգների մասին: Էնդոկրինոլոգը պարզաբանել է, որ «եթե ունեք խոց, գաստրիտ, և պարբերաբար արևածաղկի սերմ եք չրթում, կարող եք հրահրել այդ հիվանդությունները»:
Պատճառը արտադրանքի մեծ յուղայնությունն է: 100 գրամ սերմերը պարունակում են ավելի քան 50 գրամ ճարպ: Այն դրանց դարձնում է չափազանց բարձր կալորիականությամբ, սակայն քչերն են ընկալում արևածաղկի սերմերը որպես արտադրանք, որն իր կալորիականությամբ կարող է գերազանցել մի ամբողջ ընթրիքի: Բոչարովան հիշեցրել է, որ «100 գրամ սերմերը 550 կալորիա են, ինչը համարժեք է մեկ շոկոլադե սալիկի»:
Այսպիսով, արևածաղկի սերմեր չրթելու սովորությունը կարող է նպաստել քաշի ավելացմանը: Դրանց առավելագույն քանակը չպետք է գերազանցի օրական 30 գրամը, ընդգծել է մասնագետը:
Փորձագետը պարզաբանել է, որ սերմերը պետք է ուտել հում վիճակում: Բովելուց հետո դրանք «քաղցկեղածիններ են կուտակում»: