«Սեր»․ Աննա Դովլաթյանն ամուսնու եւ դստեր հետ
LIFEԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Աննան կերպարանք է ընդունել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ դստեր հետ։ Ընտանիքի անդամները կրում են ճերմակ հագուստ։ Աննայի ալիքավոր վարսերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Աննան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Սեր», «ամենասիրուն ընտանիք»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան մուգ գույնի կոմբինեզոն էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել դերասան Դավիթ Աղաջանյանի կնոջը․ «Շատ սիրուն»։