Չեմպիոնների լիգա․ Վարանը չի օգնի Ռեալին Չելսիի հետ պատասխան խաղում
SPORT«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Վարանը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում ու փոխարինվել է 46-րդ րոպեին։ Ֆրանսիացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Նաչոն։
Այսպիսով, Վարանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղում։
Առաջին խաղում «Ռեալն» ու «Չելսին» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։ Լոնդոնյան թիմի կազմում հաշիվը բացել է Քրիստիան Պուլիշիչը, իսկ մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման մինչև ընդմիջում կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը ժամը 23։00-ին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



