Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Գլխավոր ապիկարը հերթական անգամ փորձում է մեղավորությունն ինչ-որ մեկի վրա բարդել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում համաճարակային իրավիճակը չի շտկվում, տարբեր բնորոշումներով՝ ավելի է վատթարանում: Մյուս կողմից էլ՝ սկսվել է պատվաստման գործընթացը, ինչի շուրջ տարակարծությունները շատ են, շատ դեպքերում առողջապահական գերատեսչության կողմից չեն տրվում հստակ և սպառիչ բացատրություններ քաղաքացիներին հուզող տարբեր հարցերի վերաբերյալ: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հակահամաճարակային իրավիճակը բնութագրում է մեկ բառով՝ ողբալի:

«Ողբալի իրավիճակ է: Մենք չունենք որևէ տեսակի պայքար, տապալում ենք պատվաստումների գործընթացը, չենք կարողանում կորոնավիրուսի դեմն առնել: Տապալվեց կանխարգելումը, տապալվեց կորոնավիրուսի վարման պրոցեսը, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնավիրուսի դեպքերը, հիմա էլ տապալվում է պատվաստումների, իմունիզացիայի գործընթացը: Որևէ արդյունավետ բան չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Անդրադառնում ենք պատվաստանյութերի շուրջ ընթացող բանավեճին: Մի դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատվաստումների դեմ Հայաստանում շարժումներ են սկսվել, բայց մյուս դեպքում՝ քաղաքացիներն անկեղծորեն մտահոգ են կոնկրետ պատվաստանյութի հետ կապված տարբեր երկրներից ստացվող տեղեկատվությամբ, մասնավորապես, որ այն առաջացնում է թրոմբ, այլ հիվանդություններ, անգամ մահվան պատճառ է դառնում: «Նախ՝ նշեմ, որ Փաշինյանը հերթական անհեթեթությունն է ասում, հակապատվաստումային որևէ տեսակի պայքար չի գնում, ընթանում է քննարկում, ինչը նորմալ է: Վերլուծում ենք տվյալները, որոնք ստացվում են տարբեր կառույցներից, լրատվամիջոցներից և այլն։ Դրանք մեկնաբանվում են ոլորտի փորձագետների կողմից։ Գլխավոր ապիկարը հերթական անգամ փորձում է մեղավորությունն ինչ-որ մեկի վրա բարդել։ Բնակչության շրջանում ավելի մեծ վստահություն է վայելում, օրինակ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քան «AstraZeneca»-ն։ Ի՞նչն է խանգարում մարդկանց մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

Ինչո՞ւ են ամենահասարակ հարցն անլուծելի խնդիր դարձնում։ Օրերս նվեր ենք ստացել հարյուր հազար դեղաչափ չինական պատվաստանյութ։ Դեռևս որևէ տեղեկություն չունենք դրա մասին, չգիտենք՝ լա՞վն է, թե՞ վատը, ինֆորմացիայի չենք տիրապետում։ Հարց է ծագում՝ եթե կա պատվաստանյութ, որի մասին բացասական որևէ խնդիր չի արձանագրվել, ինչո՞ւ չենք բերում այդ պատվաստանյութը, ինչո՞ւ ենք պարտադրաբար բերում սկանդալային պատվաստանյութ, ուզում, որ այն մեզ մոտ կիրառվի, ու հետո էլ նեղանում, որ չի կիրառվում։ Դա ի՞նչ գործելաոճ է։ Նման օրինակ բերեմ։ Տղամարդն ամուսնանում է մի աղջկա հետ, որն իր մոր սրտով չէ։ Բերում է տուն, և սկսվում են վեճերը։ Հիմա հարց՝ կա՛մ թող տուն չբերի այդ աղջկան, կա՛մ էլ չամուսնանա նրա հետ։ Բայց նա ուզում է և՛ ամուսնանալ, և՛ որ կռիվ չլինի։ Այդպես չի լինում։ Հիմա այս դեպքում ուզում են մարդիկ պատվաստվեն, և պատվաստվեն սկանդալային պատվաստանյութով։ Սա հնարավոր չէ տեղավորել նորմալ մարդու հոգեբանության և մտածելակերպի մեջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ իսկ դեռ հնարավո՞ր է առողջապահության ոլորտում ստեղծված այս բարդ իրավիճակը շտկել, Գրիգորյանը դրական է արձագանքում. «Իհարկե, հնարավոր է։ Ես, իմ գործընկերները, տարբեր գործիչներ բազմիցս հանդես ենք եկել խորհուրդներով։ Քանի որ մեր կառավարությունը չի կարողանում և չի ուզում հասկանալ, ընկալել այդ խորհուրդները կամ, հնարավոր է, իրենց մոտ Դանինգ-Կրյուգերի սինդրոմ է (ճանաչողական կողմնակալություն, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է-խմբ.), ես այլևս չեմ պատրաստվում խորհրդատվություն տրամադրել նրանց։ Իրավիճակի՝ իմ շտկման միակ մեխանիզմն իշխանափոխությունն է։ Ապիկարները պետք է հեռանան։ Յուրաքանչյուր մարդ պետք է անի այն, ինչի համար ստեղծված է։ Մեր երկրի թիվ մեկ ապիկարը ստեղծված է սուտ լուրեր տարածելու, մարդկանց վարկաբեկելու, մարդկանց վրա շառ անելու համար։ Նրա ամբողջ կյանքի ուղին անցել է նման կերպ։ Ինքը դրա համար է ստեղծված, թող շարունակի զբաղվել դրանով»,-հավելում է առողջապահության կազմակերպիչը։

Փաստորեն, ինչպես և կարծիք էին հայտնում ոլորտի փորձագետները, առողջապահության նախարարի փոփոխությունը ևս որևէ դրական միտում չունեցավ: «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ապիկարը մնում է ապիկար։ Դրական միտում կլինի միայն այն դեպքում, երբ ապիկարները հեռանան իշխանությունից»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank