Սիրիայում անօդաչուն գրոհել է զինապահեստը
INTERNATIONAL NEWSՍիրիայում առնվազն երեք մարդ Է զոհվել, վեցը՝ վիրավորվել երկուշաբթի օրը Իդլիբ նահանգի հյուսիսում գրոհայինների զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, սիրիական ընդդիմության արմատական կազմավորումներին պատկանող պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որը հարվածներ է հասցրել դրան:
Ականատեսները հայտնում են, որ տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ պահեստը գտնվում է Ալ Ֆարուսիա փախստականների ճամբարի մոտ։ Այնտեղ նաև գտնվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության արտադրամասը։
Այդ շրջան են ուղեւորվել շտապօգնության մեքենաներ և քաղաքացիական պաշտպանության ծառայությունից փրկարարների ջոկատներ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



