Կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը
CULTURE75 տարեկանում կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայությունից:
«Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովն այլևս չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ արտիստի մահվան պատճառը կորոնավիրուսն է:
Հիշեցնենք՝ Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում: 1973 թվականից սկսած՝ նա սեփական ծրագրով սկսել է ելույթ ունենալ կրկեսում: Բաղդասարովի երեխաները՝ Արթուրը և Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



