Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


«Մտածում էի՝ հանկարծ երեխայիս որևէ վնաս չլինի». Ռուզաննա Մանուչարյանը՝ հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակվելու հետևանքների, դստեր անվան ընտրության և երեխային 40 օր որևէ մեկին ցույց չտալու մասին

LIFE

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը մարտին ծնողներ դարձան: Իրենց դստերը նրանք Վիկտորիա են անվանակոչել: Այո, հենց Վիկտորիա, ոչ թե՝ Վիկտորյա, ինչպես ենթադրում է անվան հայերեն գրությունը: Մայրիկի խոսքով՝ իր ցանկությունն է եղել դստեր անունն այդ տարբերակով գրելը:

Փոքրիկն օրերս դարձել է 40 օրական, ինչի առթիվ արարողությունը կայացել է Սուրբ Սարգիս եկեղեցում: Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան խոսել է երեխայի դեմքը ցույց չտալու, 40-օրականի արարողության, իր ապրումների, վախերի և իրենց ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Փոքրիկ Վիկտորիան օրերս դարձել է 40 օրական, ինչի առթիվ ծնողները օրհնություն են ստացել եկեղեցում: «Տեղյակ չէինք, որ եկեղեցում երեխային քառասունքից հանելու հատուկ արարողություն կա, բայց ուզում էինք այդ օրը գնալ, աղոթել: Հետո մեր ընկերները, որոնք վերջերս էին բալիկ ունեցել, պատմեցին, որ հատուկ արարողակարգ կա: Գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, այդ եկեղեցին ամուսնուս համար յուրահատուկ է, ստացանք Տեր Շահեի օրհնությունը: Հետո եկանք ու տանն էլ փոքրիկ արարողություն արեցինք՝ Վիկտորիան վարդի թերթիկներով լոգանք ընդունեց, երեկոյան էլ հյուրեր ունեցանք: Երեխան ամբողջ օրն իրեն շատ լավ դրսևորեց, հանգիստ էր, առհասարակ, իր բնավորության գծերն արդեն զգում ենք: Պահանջկոտ, շատ մաքրասեր երեխա է, հենց մի փոքր շոգում է, պետք է հագուստն, անպայման, փոխենք: Նաև շատ հասկացող բալիկ է, գիշերները հանգիստ քնում է, եթե իրեն ոչինչ չի խանգարում»,- ասաց նա:

Զույգը 40 օր երեխային ցույց չի տվել շրջապատին, հիմա էլ չեն շտապում նրա դեմքը ցույց տալ։ Ըստ Ռուզաննայի, նույնիսկ չգիտի, թե դա ինչով է պայմանավորված:

Մայրիկը նկատեց, որ բառեր չի գտնում իր զգացողությունները նկարագրելու համար: «Երեկ մի բան եմ նկատել. 40 օր մեր բալիկին ոչ ոք չէր տեսել, կողքից արձագանքներ չէինք ստացել, բայց երբ 40 օրականի օրը մարդիկ եկան, սկսեցին կոմպլիմենտներ ասել, տպավորություն էր, որ այդ ամենն ինձ են ասում: Շատ հետաքրքիր զգացողություն էր,- ասաց նա և հավելեց, որ երեխայի ծննդից հետո հավելյալ պատասխանատվության զգացում չունի,- Այն մարդկանցից եմ, որը ցանկացած հարցի պատասխանատվությամբ է վերաբերում: Նույնիսկ հղիության շրջանից սկսած ինձ մոտ պատասխանատվության մեծ զգացում կար, նույնն էլ Վահանի դեպքում էր: Դա է պատճառը, որ մեզ մոտ երեխայի ծննդից հետո առանձնապես ոչինչ չփոխվեց: Բայց այլ փոփոխություններ, բնականաբար, կան: Նախքան երեխայի ծնունդն այս եղանակին կարող էի արդեն թեթև հագուստով դուրս գալ, չմտածել մրսելու մասին, հիմա ուշադիր եմ նաև իմ անձի նկատմամբ, որպեսզի ուժ ունենամ ու կարողանամ երեխայիս հասցնել իր նպատակներին»:

Դերասանուհին ընդգծեց, որ իր ու ամուսնու հարաբերություններում ևս փոփոխություններ կան: «Իհարկե, միշտ էլ սիրել ենք իրար, բայց երեխան այլ կապվածություն է ստեղծում, ավելի եք հարազատանում:  Երեխան գունավորել է մեր կյանքը, Վահանն էլ այնքան հոգատար հայր է: Հիմա ամեն ինչին թեթև՝ վարդագույն ակնոցով է նայում: Երբ գալիս է տուն, գրկում և համբուրում է դստերը, աշխարհն  իրենն է դառնում: Երեկ նույնիսկ թատրոն էինք գնացել Վահանի մոտ, որտեղ մեզ շատ լավ ընդունեցին»,- ասաց նա: 

Մայրիկը շեշտեց, որ, որքան էլ բարդություններ են լինում, իր համար այս շրջանը հաճելի է: «Հիմա թատրոնում չեմ խաղում, տևական ժամանակ դեռ չեմ խաղա, բայց չեմ նեղսրտում, գիտակցում եմ, որ դա ևս ժամանակավոր է: Երբ մտքիցդ հանում ես, որ այդ ամենը բեռ է, ամեն ինչ հաճույք է դառնում: Գիշերը չքնելը ևս գույն է, ես ծննդաբերության ընթացքում նույնիսկ ծիծաղել եմ, պետք է հասկանալ, որ այդ ցավը ժամանակավոր է: Կարելի է ասել՝ «տառապել եմ», բայց վայելել եմ ժամանակս փոքրիկիս հետ: Ամուսնուս վերաբերմունքը ևս շատ է օգնել, նա ամեն պահի կողքիս է, փորձում է երեխայի խնամքի հարցում օգնել: Ունեմ ծանոթ աղջիկներ, որոնք հետծննդաբերական շրջանը, իսկապես, բարդ են հաղթահարել: Իրականում, ծննդաբերությունս ևս թեթև չի եղել, առհասարակ ծննդաբերությունը թեթև չի լինում, միշտ էլ ուժեղ ցավեր են լինում: Շատ էի լսել, որ երեխային գրկելուց հետո բոլոր ցավերի մասին մոռանում ես և ուզում էի հասկանալ՝ արդյոք դա ճի՞շտ է: Պետք է ասեմ, որ ճիշտ էր, ծննդաբերության ժամանակ կտրվում ես աշխարհից ու հետ ես գալիս, երբ բալիկիդ գրկում ես: Երեխայիս գրկելուց հետո զարմացած էի՝ ինչպե՞ս կարող եմ ցավ չզգալ, կախարդական վայրկյաններ են,– ասաց նա ու հավելեց, որ խնամքի հարցում իրեն օգնում է մայրը,– նա նախքան ծննդաբերությունս եկավ, որպեսզի կողքիս լինի: Շատ են հարցնում, թե ինչո՞ւ սկեսուրս, սկեսրայրս չկան իմ էջում, ամեն անգամ այդ հարցը ցավեցնում է մեզ, որովհետև Վահանի ծնողները մահացել են»:

Ռուզաննան խոստովանեց, որ նախքան ծննդաբերությունը վախեր ուներ: «Այս մասին նույնիսկ ընտանիքիս անդամները չգիտեն, բայց հղիության շրջանում կորոնավիրուսով վարակվելուց հետո շատ վախեր ունեի, մտածում էի՝ հանկարծ երեխայիս որևէ վնաս չլինի: Չնայած բժիշկս անընդհատ ասում էր, որ որևէ խնդիր չկա՝ վախերը չէին անցնում: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, վիրուսը բալիկիս վրա որևէ ազդեցություն չունեցավ: Առհասարակ, հղիները խոցելի խումբ են համարվում: Ուզում եմ հղիներին ասել, որ չպետք է վախենալ, եթե արդեն վարակվել են, թող ուժեղ լինեն ու հաղթահարեն այդ շրջանը»,- նշեց նա:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities