Իսկ դուք գիտեի՞ք, թե որ ձեռքին և ով պետք է կապի կարմիր թելը, որպեսզի իրականանան ձեր ԲՈԼՈՐ երազանքները և ՄԻՇՏ լինեք հաջողակ
LIFEՀավանաբար նկատել եք, որ բավականին շատ հայտնի մարդիկ դաստակին կարմիր թել են կապում, բայց քչերը գիտեն դրա իմաստը:
Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը:
Ինչու՞ պիտի թելը հենց կարմիր լինի
Կարմիր գույնը համարվում է էներգետիկ առումով լի գույն: Այն ամենաուժեղ գույնն է, բացի այդ՝ կարմիրը Մարս մոլորակի գույնն է, որը հովանավորում է ուժեղ և կամային մարդկանց:
Ո՞ր ձեռքին է պետք կապել կարմիր թելը
Սովորաբար այն կապում են ձախ ձեռքին: Համարվում է, որ մարմնի ձախ մասը հոգու ընդունող հատվածն է:
Ո՞վ պետք է կապի թելը
Խորհուրդ է տրվում խնդրել կապել թելն այն մարդուն, ով հարազատ է ձեզ: Թելը պետք է ամուր անցկացնել դաստակով և հանգույց անել: Ապա կրկին վեց անգամ կապել այնպես, որ ստացվեն յոթ հանգույցներ: Լավ կլինի, եթե կապելու ընթացքում աղոթք ասեք:
Համարվում է, որ եթե թելը կորում է, ապա դա լավ նշան է: Դա նշանակում է, որ այն կատարել է իր առաքելությունն ու ազատ արձակվել: