Ալյասկայում 8 զբոսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSԱլյասկայի հարավ-արևելքում 8 զբոսաշրջիկ տեղափոխող էքսկուրսիոն ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Էլլա լճի մոտակայքում, Կետչիկան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք:
DeHavilland DHC-3 փոքր ինքնաթիռը պատկանել է Promech Air ընկերությանը։
«Ողջ մնացածներ չկան»,- ասել է Promech Air-ի ներկայացուցիչը:
Վատ եղանակային պայմանների պատճառով ուղևորների մարմինները տեղափոխելու գործընթացը դժվարանում է: Վթարի պատճառը հայտնի չէ:
Ինքնաթիռում եղած բոլոր զբոսաշրջիկները ողբերգությունից որոշ ժամանակ առաջ ճանապարհորդել են Westerdam զբոսաշրջային նավով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



