Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմում վիրավորվածներին օգնելու համար.ՌԴ-ից ժամանած Դավիթ Նազարյանի թիմը կատարեց բարդագույն վիրահատություններ

SOCIETY

Արթմեդ բժշկական կենտրոնում մայիս ամիսը սկսվեց հատուկ առաքելությամբ: Հյուրընկալեցին Մոսկվայից հեղինակավոր դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Նազարյանի ղեկավարած պրոֆեսիոնալիների 14 հոգանոց թիմին: Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի աջակցությամբ եկել էին Հայաստան՝ վիրահատելու պատերազմից տուժած, ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կարիք ունեցող 4 պացիենտի:

Մայիսի 1-ից 5-ը դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժներից, միկրովիրաբույժներ,ից ստոմատոլոգներից ու ինժեներ ծրագրավորողներից բաղկացած թիմը հայաստանցի կոլեգաների աջակցությամբ պատրաստեցին պացիենտներին ու կատարեցին բարդագույն և երկարատև վիրահատություններ՝ չքնելով մոտ 48 ժամ: Ընտրված 4 դեպքերն էլ մարդիկ էին, ում մոտ ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ Հենց այս խնդիրը լուծելու համար Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեցին ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ՝ նախօրոք 3D մոդելավորելով սպասվող արդյունքը։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։ Հայազգի ու ռուս մասնագետները ոգևորված էին, որ հայաստանցի կոլեգաները շատ մանրամասն էին պատրաստվել իրենց այցին, որպեսզի ամեն ինչ նպաստի վիրահատությունների բարեհաջող ելքին:

Ինչպես պատմում է Դավիթ Նազարյանը, ինքը դեռ պատերազմի ժամանակ դիմել է Դիմածնոտային վիրաբույժների ասոցացիայի ղեկավար Գրիգորի Խաչատրյանին՝ առաջարկելով աջակցել պատերազմից տուժած զինծառայողներին: Հայտնի մասնագետ Գրիգորի Խաչատրյանն էլ սիրով համաձայնել է աջակցել թիմի ժամանմանը, որպեսզի բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կարիք ունեցող պացիենտները ունենան լիարժեք ապաքինման հնարավորություն: Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի ու Modern Implant Medicine-ի  մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:

Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։

Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար օգտագործեցին առնետների պոչի երակները։

Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարեբարական /mednews.am/

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK