Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՄԱՅԻՍԻ)․ Ազա­տագր­վել է Շու­շի քա­ղա­քը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։

1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։ 1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը

1987-վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։

1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ-ի դրոշը։

1992-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները ազատագրել են Շուշի քաղաքը։

2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է:

2002- Երևանի Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն եղել ակնարկներից:

2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։

2009-Իսրայելի խորհրդարանը (Կնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: 2012-Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից ։

2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել՝ ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։

2018- Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ, որի առիթով օտարերկրյա պետությունների ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019- Փաշինյանը ներկայացրել է առաջին 100 փաստ «Նոր Հայաստանի» մասին։

2020- Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:

ԱՇԽԱՐՀ

1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։

1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազիեն։

1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։

1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալ յան երկաթուղային աղետում զոհվել է 55 մարդ։

1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։

1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։

1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։

1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը։

1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած Կոկա-կոլան։

1895-Չինաստանը Թայվանը հանձնել է Ճապոնիային։

1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն-Պել յե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։

1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։

1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը։

1916-ծնվել է բրազիլացի սպորտային գործիչ, ՖԻՖԱ-ի 7-րդ նախագահ Ժոաո Ավելանժը։

1921-ռուս էմիգրանտները Կոնստանդնուպոլսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։

1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։

1952-վախճանվել է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ Ուիլ յամ Ֆոքսը։

1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։

1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։

1992-վախճանվել է ռեժիսոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։

2020 -ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքը ընկղմվել է մինչև Մարիանյան իջվածքի հատակը (10028 մետր):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK