«Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա». Պեսկով
INTERNATIONAL NEWSՄոսկվայում վատ եղանակյաին պայմանները կարող են ազդել Կարմիր Հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպվող շքերթի օդային մասի վրա, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ին և 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղումներ կլինեն։ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը ասել է, որ սա կասկածի տակ է դնում շքերթի օդային մասը. խմբային թռիչների համար պարզ եղանակային պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի տեսողական շփում լինի:
Նշենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունենալու շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



