Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանը տպավորված է Երևանի զարգացման տեմպերով

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգաման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:

«Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչն էլ ավելի է  պարտավորեցնում մեզ գործընկերային կապեր հաստատելու նաև Երևանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքների միջև: Ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ` Երևանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքների միջև հարաբերություններ հաստ ատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար` առավել ևս հաշվի առնելով երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպանների կողմից տարվող հետևողական աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին իր հերթին  ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն: «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գո րծընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Նաև նշեմ, որ իսկապես տպավորված եմ Երևանի զարգացման տեմպերով, և պետք է խոստովանեմ, որ ունեք բարեկարգ, մաքուր ու հարմարավետ քաղաք, ինչն արձանագրում են նաև մեր երկրից Երևան ժամանած զբոսաշրջիկները»,- նշել է Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:

Շնորհակալություն հայտնելով փոխգործակցության պատրաստակամության համար և իր հերթին կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում քննարկելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման ցանկացած նախաձեռնություն:

Հանդիպման շրջանակում ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել հաջորդ տարվա ապրիլին ԱՄԷ-ում կայանալիք ամենամյա ներդրումային կոնֆերանսին մասնակցելու հրավերը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետի փորձն իսկապես կարևոր է իրենց համար: Դեսպանը նաև նկատել է, որ քաղաքապետի այցը հրաշալի առիթ կլինի նաև ԱՄԷ-ի քաղաքների հետ կապեր հաստատելու առումով: 

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys