«Հերիք է մի սխալ քայլ և կարող ես սայթաքել ու ընկնել»․ Սիրուշոն՝ նոր աշխատանքի, ամուսնու ընտանիքի, իրեն վերագրվող շքեղ կյանքի և վաստակած գումարի մասին
LIFEԵրգչուհի Սիրուշոն «Body on body» նոր երգն ու տեսահոլովակը ներկայացնելուց հետո պատմել է նոր աշխատանքի, այս շրջանում իր զգացողությունների, հիասթափության, դրա դեմ աշխատանքով պայքարելու, մանկուց սեփական գումարն աշխատելու մասին։
«Տեսահոլովակ չէի ասի, նկարահանել ենք տրամադրություն, հոգեվիճակ։ Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջոց անցա», - ասում է Սիրուշոն, ապա հավելում, որ տեսահոլովակի նկարահանման վայրը՝ տանիքը, պատահական չէր։ –Տանիքը ընտրվեց ենթագիտակցաբար նաև այն պատճառով, որովհետև իմ կյանքը, ընդհանրապես բոլորիս կյանքը վերջին շրջանում զգացողություն էր, որ եզրին է, որ հերիք է մի սխալ քայլ և կարող ես սայթաքել ու ընկնել»։
Երգչուհին նկատում էր, որ որքան էլ տեսահոլովակում կա պար, ժպիտ, կա նաև հիասթափություն, շատ մտածմունք ու անհանգստություն։
Նա նաև նկատում է, որ տեսանյութում կան դետալներ, որոնք իր մանկության մաս են կազմում։
«Ես այդ ամենով մեծացել եմ ու ընտրել եմ իմ սիրելի մասնագիտությունը, որի արդյունքում հայտնվել եմ ուշադրության կենտրոնում ու ամեն օր անցել այն փորձություններով, որոնց միջով անցնում է յուրաքանչյուր ճանաչված մարդ։ Սկսում են քննարկել յուրաքանչյուր քայլդ։ Հետո ամուսնացա և մաս կազմեցի մի ընտանիքի, որն իր հերթին ուշադրության կենտրոնում էր և եթե մինչև այդ ես գտնվում էի երաժշտական դեղին մամուլի թիրախում, հիմա դրան ավելացավ նաև քաղաքականը, իսկ էնտեղ շատ ավելի դաժան կարող է լինել։ Հասկացա, որ ունակ են ամբողջովին ջնջել մարդու կենսագրությունը և հորինել նորը»,– ասել է երգչուհին ու անդրադարձել նաև իրեն վերագրվող շքեղ կյանքին, դղյակներին՝ նշելով, որ դա իրենը չէ, թեև փոքր տարիքից գումար վաստակելով իրեն կարող էր թույլ տալ նաև այդպիսի կյանք։
Վերջում երգչուհին նկատել է, որ հիմա աշխատում է ավելի շատ, քան այս շրջանում կարող էր պատկերացնել ։