ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSՌուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում արդեն 650,3 կմ ճանապարհ են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:
«Մեկ օրում ստուգվել է 11 շենք, մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթյունավտանգ առարկա», — նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2 098 հա տարածք, 1 796 շենք (այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



