Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չեմ նեղանում Արամեից»․ Աննա Թովմասյանի 34-ամյակը, տարեդարձի ամենայուրահատուկ խնջույքն ու Արամեի ուշացող նվերը

LIFE

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, այսօր դառնում է 34 տարեկան։ Տարեդարձի օրը սիրելին հեռու է Աննայից, բայց երգչուհին նման փորձ էլի է ունեցել։ Հեռավորության վրա սպասում է իր հասանելիք անակնկալին:)

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմել է Արամեի շնորհավորանքի, ամենատպավորիչ տարեդարձի և օրը տոնելու իր տարբերակի մասին։ Երգչուհին իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքը, որը ստեղծել են Արամեի հետ և երեխաներին՝ 4-ամյա Աննա Մարիային և 1-ամյա Մարտինին։

«Արամեն գիշերը շնորհավորել է ինձ, բայց կարծում եմ, որ իր շնորհավորանքը դեռ առջևում է,– ասաց Աննան, ապա ծիծաղելով նկատեց, որ նվեր դեռ չի ստացել։ – Նվեր չեմ ստացել, բայց հույսեր դեռ փայփայում եմ:) Սովորաբար Արամեին հուշում եմ՝ ինչ նվեր կարող է ընտրել ինձ համար, այս անգամ ոչինչ չեմ «պատվիրել», խելոք էի։ Իմ մատը խառը չէ, ուշանում է:)»։

Երգչուհին նկատեց, որ ամուսինը շատ լավ գիտի ինքն ինչ է սիրում, ըստ դրա կարող է որոշել, այնպես որ, ընտրությունը շատ բարդ չի լինի։

«Տարեցտարի «ուզելը» քչանում է, երևի, երեխաների գորոծոնով է պայմանավորված, կամ էլ հասունանում ես, բայց սկսում ես քեզ դնել երկրորդ պլանում։ Ավելի շատ երեխաների մասին ես մտածում։ Հիմա շատ ավելի պասիվ եմ, քան առաջ։ Նախկինում ինչ-որ բան կուզեի, կխառնվեի իրար, հիմա հանգիստ եմ»,– ասաց նա։

Աննան  նկատեց, որ ինքն ու Արամեն ռոմանտիկ անակնկալներ սիրահար չեն։ «Քանի որ ոչ Արամեն է ռոմանտիկ, ոչ էլ ես, իրար հետ հանգիստ «յոլա ենք գնում»։ Չեմ նեղանում ռոմանտիկայի բացակայությունից»,– ասաց նա, ապա հավելեց, որ օրն սկսել է երեխաների հետ, ինչպես բոլոր մայրիկների դեպքում, պարզապես այսօր առավոտից շնորհավորական զանգեր է ստանում։ Վաղ առավոտյան մայրիկն էլ ծաղիկներ է ուղարկել Աննային, ինչը նրա համար անակնկալ է եղել։

Աննայի խոսքով՝ այսօր մեծ խնջույք չի սպասվում, բայց հավաքվելու են ընկերուհիների և հարազատների հետ։

Երգչուհին վերհիշեց, որ իր ամենագեղեցիկ ծնունդը եղել է 30–ամյակի օրը, երբ վայելում էր առաջին հղիության ընթացքը. «Երբ սպասում էի Աննա Մարիայի ծննդին, շատ յուրահատուկ ծնունդ ունեցա։ Թե՛ հոգեվիճակս էր այդպիսին, թե՛ խնջույքի մասշտաբն ու հյուրերի քանակը։ Իսկ առհասարակ, երբեք չեմ սիրել ծննդյանս օրը, չգիտեմ ինչու, ամաչում եմ այդչափ ուշադրությունից։ Գուցե նաև օրը կապել եմ մեծանալու փաստի հետ»։

Ըստ Աննայի՝ առաջին կնճիռներին առերեսվելը հաճելի փաստ չէր, բայց սթրեսային չի դարձել իր համար։ «Կարծում եմ՝ ոչ մի կնոջ համար դա հաճելի չէ, բայց սթրեսի մեջ չեմ ընկել։ Հուսով եմ՝ հետագայում էլ չեմ ընկնի։ Մեծանալուց չեմ վախենում, կարևորը՝ հոգով դեռ մեծ չեմ։ Մեկ–մեկ մտածում եմ՝ վայ, մամա ջան, արդեն 34 տարեկա՞ն եմ։ Լինում են պահեր, երբ մտածելակերպիս մեջ եմ զգում տարիքս։ Ի վերջո, հասունանում ես, տարիքն իրեն ասում է, հատկապես, երեխաների ծննդից հետո, երբ քո հետաքրքրությունները, քեզ կարող ես դնել երկրորդ, երրորդ պլանում»։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community