Վերլուծաբանները կանխատեսում են համաշխարհային տնտեսական ճգնաժամ
ECONOMICSՀամաշխարհային տնտեսության դրամավարկային խթանը գերլարում է շուկաները՝ 2025 թվականին մեկնարկ տալով նոր տնտեսական ճգնաժամի, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի զեկույցին: Այսպիսով՝ փորձագետները կազմել են համաշխարհային տնտեսության զարգացման երկու հիմնական սցենար: Ըստ դրանցից մեկի՝ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի այս տարվա կեսերին, ՀՆԱ-ի համաշխարհային աճը կանխատեսվում է տարեկան 4%, իսկ տասնամյակի վերջին նավթի գները կբարձրանան մեկ բարելի դիմաց 82-85 դոլարով: «Կառուցվածքային ճգնաժամի» սցենարը ենթադրում է, որ համաճարակը կշարունակվի մինչև 2022-ի կեսերը, համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի տարեկան 2-3%, իսկ նավթի գինը կնվազի մինչև 50-55 դոլար մեկ բարելի դիմաց, և 2030 թվականի սկզբին կբարձրանա 65 դոլարով:
Տնտեսագետները նշում են, որ երկու սցենարներն էլ ենթադրում են ցիկլային անկում, որը սպասվում է 2020-ականների կեսերին, բայց առաջին սցենարում դա կլինի փողերի խթանման պատճառով շուկաների գերլարման արդյունք, իսկ երկրորդում՝ պարտքային ճգնաժամի շարունակություն մասնավորապես՝ հարավային Եվրոպայում և Թուրքիայում` երկարատև համաճարակի պատճառով: «2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի մինչև 1-2%», - ասում են փորձագետները: