Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Արդյունքում՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունը վերացվելու է: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը տալիս է համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն։

Նույն դրույթը սահմանվում է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը սահմանում է վերոնշյալ թույլտվությունների դրույքաչափերը, համաձայն որի՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և սաունաներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա դեպքում վճարվում է՝ առևտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչև հիսուն հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչև հարյուր հազար դրամ, սաունաների համար` երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ, շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, վիճակախաղերի համար` հարյուր հազարից մինչև հարյուր հիսուն հազար դրամ: Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը, որը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ նույն օրենսգրքով, օրենքով, իրավական այլ ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Նշվում է, որ տեղական տուրքը, տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Այս դեպքում նախարարությունը հարց է տալիս՝ որո՞նք են տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության տրամադրման գործընթացում։ Հաջորդիվ՝ ինչ վերաբերում է գիշերային ժամերին լռության պահպանությանը:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ առևտրի և ծառայությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22:00-ից մինչև 7:00-ն, 23:00-ից մինչև 7:00-ն և 24:00-ից մինչև 7:00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելու համար։

Նշվում է՝ վերլուծելով օրենսդրությունը՝ պարզ է դառնում, որ այս թույլտվությունների տրամադրումը կրում է լրացուցիչ վարչական և ֆինանսական բեռ։ Բացի դա, կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն: Նախագծերի փաթեթի ընդունման պարագայում կլինի հանրային սննդի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի նկատմամբ վարչարարության կրճատում և ֆինանսական բեռի թեթևացում, ինչպես նաև՝ սպառողների շահերի պաշտպանություն։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK