Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Ամ­բող­ջու­թյամբ քանդ­վել է Լոն­դո­նի գլխա­վոր հա­մեր­գա­յին դահ­լի­ճը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Լաոս՝ Սահմանադրության օր, Թաիլանդ՝ Առաջին արգելքի տոնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1898-վախճանվել է նկարիչ Գրիգոր Գաբրիել յանը։

1910-ծնվել է դերասան, ռեժիսոր Լևոն Աբրահամյանը։

1943-վախճանվել է մանկավարժ Սահակ Հայրապետյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1970-վախճանվել է հայ խորհրդային թերապևտ, Հայաստանի կարդիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր Լևոն Հովհաննիսյանը։ 1986-վախճանվել է նկարիչ Հովհաննես Շարամբերյանը։

1988- կապված ԼՂՀ դատախազի տեղակալի պաշտոնում ադրբեջանցու նշանակման հետ՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել անհնազանդության ցույց, որը վերաճել է գործադուլի, այն դադարել է միայն երկու օր անց, երբ այդ նշանակումը չեղարկվել է։

1994-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կրակի դադարեցման համաձայնագիրը Ստեփանակերտում ստորագրել է ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերից։

1996-վախճանվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը։

2004 -Հայաստանում և Միացյալ Նահանգներում մեծ ժողովրդականություն վայելող System of a Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պայքարել կոռուպցիայի դեմ:

2005- Ամերիկահայ մեծահարուստ և բարերար Քըրք Քըրքորյանի «Տրեյսինդա» ներդրումային ընկերությունը պաշտոնապես առաջարկել է ամերիկյան ավտոմոբիլային խոշորագույն «Ջեներալ Մոտորս» ընկերությանը գնել ընկերության արժեթղթերի 5 տոկոսը, որով Քըրք Քըրքորյանը պետք է «Ջեներալ Մոթորսին» վճարի 870 միլիոն դոլար:

2006- Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ազգայնական ATAKA կուսակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն մերժվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիայի ջանքերով, որի ներկայացուցիչները պնդել են, որ բանաձևի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

2007-ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մովսես Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցրել է Ղարաբաղի զինուժի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

2009-վախճանվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

2015-գլխավոր դատախազությունը ցուցում է տվել բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին։

2017-Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹Շանթ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:

2020- Ազգային ժողովն առավոտյան անաղմուկ կերպով ընդունել է Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան։

ԱՇԽԱՐՀ

330-հանդիսավորությամբ օծվել է Կոնստանտինապոլիսը։

482-ծնվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ին Մեծը։

868-չինացի կայսր Վան Ցզեն ստեղծել է «Ալմաստե սուտուրուն», որը մինչև մեր օրերը հասած ճշգրիտ ամսաթիվ ունեցող առաջին տպագիր փաստաթուղթն է։

1720-ծնվել է գերմանացի բարոն, ռուսական բանակի ռոտմիստր և հայտնի պատմող Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենը, որի անունը ասոցացվում է որպես բացասական, սուտասան կերպար։

1833-այսբերգի հետ բախման արդյունքում խորտակվել է անգլիական «Lady of the Lake» առագաստանավը, արդյունքում զոհվել է 215 մարդ։

1858-Մինեսոտան դարձել է ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։

1860-Ջուզեպպե Գարիբալդիի «հազարյակը» ափ է իջել Սիցիլիայում։

1864-ծնվել է անգլիացի գրող և կոմպոզիտոր Էթել Լիլիան Վոյնիչը։

1904-ծնվել է իսպանացի սյուրռեալիստ բնանկարիչ Սալվադոր Դալին։

1918-Ֆելիքս Ձերժինսկու դրդմամբ ՎՑԻԿ-ը որոշում է ընդունել փակել մոսկովյան թերթերը, քանի որ նրանք տարածում են սուտ լուրեր և խորհրդային իշխանության դեմ են տրամադրում մարդկանց։

1927-ստեղծվել է ԱՄՆ-ի Կինոմշակույթի ակադեմիան։

1928-Նյու Յորքում սկսվել է աշխարհում առաջին հեռուստահաղորդումների պարբերական հեռարձակումը։

1931-Ավստրիական «Կրեդիտ-Անշտալտ» բանկի սնանկացմամբ սկսվել է Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը։

1937-ԽՍՀՄ պաշտպանության նարկոմատի հրամանով պաշտոնից ազատվել է մարշալ Տուխաչևսկին։

1939-սկսվել է Խալխին-Գոլի հակամարտությունը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների ավիահարվածների արդյունքում ամբողջությամբ քանդվել է Քուինս-հոլլը, որը երկար ժամանակ եղել է Լոնդոնի գլխավոր համերգային դահլիճը։

1944-ԽՍՀՄ-ում պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է ընդունել արտաքսել թաթարներին Ղրիմից։

1949-Սիամի թագավորությունը վերանվանվել է Թաիլանդ։ -Նյու Յորքում վաճառվել է առաջին «Պոլարոիդ» ֆոտոապարատը 89 դոլար 95 ցենտ գնով։

1955- սկսվել է խորհրդակցություն Վարշավայում սոցիալիստական ճամբարի երկրների միջև, որի արդյունքում ստեղծվել է Վարշավայի պայմանագրի միությունը։

1996-Էվերեստ բարձրանալիս 8 ալպինիստ է զոհվել լեռան հարավային լանջին։

2000-Հնդկաստանում ծնվել է այդ երկրի միլիարդերորդ բնակիչը՝ Աստա Արորան։

2014-կայացել է ինքնորոշման հանրաքվե Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank