Amazon-ը ռեկորդային՝ 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել
ECONOMICSԱմերիկյան Amazon ընկերությունը 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել: Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, դա պարտատոմսերի խոշորագույն վաճառքն է ընկերության պատմության ընթացքում:
Նշվում է, որ պարտատոմսերը թողարկվել են 40 տարի ժամկետով: Պարտատոսմերի տեղաբաշխմամբ զբաղվում են Citigroup Inc., JPMorgan Chase & Co., Morgan Stanley և Wells Fargo & Co հաստատությունները:
Դրամական միջոցները կուղղվեն կորպորատիվ նպատակների, այդ թվում՝ բնաահպանական և սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Ապրիլին առցանց վաճառք իրականացնող ընկերությունը ներկայացրել էր 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ ընկերության մաքուր եկամուտը կազմել է 26,9 մլրդ դոլար՝ գերազանցելով նախորդ երեք տարվա ծավալը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



