Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան
BLOGԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Ի հեճուկս Ալիևի պնդումների, թե «Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ», ցանկանում եմ հիշեցնել նրան, որ՝
Ա) Արցախը Ադրբեջանի տարածք չէ.
Բ) Անկախ Արցախ արդեն գոյություն ունի.
Գ) Իսկ քննարկումները պետք է ընթանան միայն իրականության և հայրենիքում մեր իրավունքների միջազգային ճանաչման շուրջ»,- գրել է Բեգլարյանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri




