Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ
POLITICSԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը եւ թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11-ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։
Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



