«Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների
POLITICSMedia Advocate/ Մեդիա Պաշտպան-ը տեղեկացնում է.
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է մի շարք լրատվականների։Այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերը լրատվականները լուսաբանել էին իրենց հասանելի միջոցներով, քանի որ Պաշտպանության նախարարությունը մինչ լուրերի տարածումը, որևէ պարզաբանում չէր ներկայացրել, հետագայում էլ ներկայացրել տեղեկություն, որն, իր հերթին, ավելի շատ հարցերի տեղիք էր տվել
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորհուրդ է տալիս պատգամավորին զերծ մնալ լրատվականների դեմ արշավից և իրեն մտահոգող հարցերն ուղղել պատասխանատու կառույցին՝ Պաշտպանության նախարարությանը։
Արթուր Հովհաննիսյանը, որը ժամանակին աշխատել է ParaTV-ում, թիրախավորել է նաև նշյալ լրատվականը, ինչն անընդունելի է բարոյական տեսանկյունից, ինչպես նաև պատգամավորական մանդատ ունեցող անձին վայել արարք չէ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



