Պեսկովը Պուտինի ասուլիսի ժամանակը ստուգելու է շվեյցարական ժամացույցով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակը ստուգելու են շվեյցարական ժամացույցով։
«Ժամացույցը շվեյցարական է, աշխատում է ճշգրիտ, լավ, ժամանակը ցույց է տալիս ուղիղ»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24» -ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ժամացույցով է նա ստուգելու դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակը։
2015թ. օգոստոսին Պեսկովի ժամացույցը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում։ Ալեքսեյ Նավալնու կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել էր Richard Mille ժամացույցի լուսանկարը, որը Պեսկովի հարսանիքին նրան նվիրել էր Տատյանա Նավկան։ Հաղորդվում էր, որ սահմանափակ քանակով արտադրված ժամացույցի մեկ նմուշն արժի 620 հազար դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



