3 մարդու մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Շատվանի գյուղապետի որդին կալանավորվել է
SOCIETYԴեկտեմբերի 11-ին Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով երեք անձի մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդին՝ 40-ամյա Տիգրան Աբրահամյանը կալանավորվել է երկամսյա ժամկետով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



