Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան

POLITICS

ՀՀ Զինված ուժերին զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը դեռ կմնա կալանքի տակ: Մայիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու հարցը, մասնավորապես՝ կալանքի ժամկետի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել են Դ․ Գալստյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը: Դատարանը վճիռը կկայացնի մայիսի 17-ին:

Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին Դավիթ Գալստյանի հարազատները, նրա ընկերությունների աշխատակիցները՝ ցույց տալու իրենց աջակցությունը: 

Нет описания.

Нет описания.

«Պարոն Գալստյանի երկամսյա կալանքը լրանալուց հետո նախաքննության մարմինը  ներկայացրել էր այն ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն: Առաջին ատյանի չարաբաստիկ դատարանն այդ անհիմն միջնորդությունը բավարարել էր, և հիմա այդ որոշումը բողոքարկում ենք Վերաքննիչ դատարանում: Այսինքն՝ մարտին դատարանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարացնելու նրա կալանքը, և հիմա քննում ենք այդ երկարացման միջնորդության դեմ վերաքննիչ բողոքը»,-լրագրողների հետ զրույցում ասում է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշում է՝ Դավիթ Գալստյանի և նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է: «Զավեշտ է, թե ինչպես կարելի է երկու մարդու անհիմն մեղադրանքի սահմաններում դատարանների թեթև ձեռքով կալանքի տակ պահել: Գործը վերաբերում է զենքի մատակարարումներին: Երբ կալանավորեցին Դավիթ Գալստյանին, ԱԱԾ-ն հրապարակեց մեզ համար անհասկանալի, տարօրինակ տվյալներ: Մեր հերթին նշեցինք, որ այն ինչ հրապարակում եք, թերի է, չի համապատասխանում իրականությանը: Մինչ օրս որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, ինչ հրապարակել է ԱԱԾ-ն: Մասնավորապես՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի կազմակերպությունը մատակարարել է կրակոցներ, որոնք 1970-ական թվականների արտադրության են, անորակ ապրանք, որը չի համապատասխանում տակտիկական և պայմանագրի պահանջներին: Այդ աբսուրդի հրապարակումից անմիջապես հետո Գալստյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե ինչ 70-ականների մասին է խոսքը: Հետագայում նյութերի ուսումնասիրության ժամանակ հասկացանք, որ նախաքննության մարմինը սիրողական մակարդակի, հանրության մեջ երևի թե հուզական պահեր առաջացնելու նպատակով է այդ հայտարարությունն արել: 70-ական թվականը նա վերցրել էր կրակոցի ինչ-որ մի դետալի վրա առկա 77 թվից: Հերիք չէ, որ թերի տեղեկություն հրապարակվեց, դեռ մի բան էլ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Հայաստանը 70-ականների զենք ունի, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Անցնող չորս ամսվա ընթացքում հիմնավորել ենք, որ 70-ականների մասին հայտարարությունը թերի է, չճշտված, հիմնավորել ենք, որ մատակարարված ապրանքն ամբողջությամբ համապատասխանում է պայմանագրով սահմանված պայմաններին, այսինքն՝ 1983-86 թվականների զենք է, համապատասխանում է այն պահանջներին, որոնք զինված ուժերը պայմանագիրը կնքելիս դրել են մատակարար կազմակերպության առաջ»,-ընգծում է փաստաբանը: Ճշտող հարցին՝ իսկ այդ ընթացքում ով է եղել ԳՇ պետը, փաստաբանը նշում է՝ պայմանագիրը կնքելիս ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը: 

Արմեն Հարությունյանը հավելում է՝ ամբողջ աբսուրդն այն է, որ այս գործի նյութերում պաշտոնական մի շարք գրություններ կան, որտեղ բարձրաստիճան անձինք ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր՝ ՊՆ-ի, ԶՈւ-ի, ԳՇ-ի անունից և նշել, որ մատակարարված ապրանքի հետ որևէ խնդիր չկա: «Ասել են՝ ապրանքը վերցրել ենք, օգտագործել, ամեն ինչ նորմալ է, երբեք որևէ պահանջ չենք ներկայացրել: Կանչել ենք նաև արտադրողներին, ունենք փաստաթղթեր, որ այս արտադրանքը նորմալ է: Պարզաբանել ենք, մեկնաբանել, որպեսզի նախաքննության մարմինն էլ հասկանա, թե ինչպես ընդհանրապես կարելի է որոշել կրակոցի արտադրության տարեթիվը, չի կարելի դա մեկ դետալով որոշել: Այս ամբողջ ապացուցողական բազայի մասին չորս ամիս դատարաններում «գոռում ենք», նկատի ունենալով, որ դատական նիստերը դռնփակ են, կա պետական գաղտնիք, շատ բան չենք կարողանում հրապարակային ասել: Կան պաշտոնական փաստաթղթեր՝ ԳՇ պետի, համապատասխան անձանց ստորագրությամբ, որոնք հավաստում են, որ խնդիր չկա, ինչո՞ւ այդ փաստաթղթերին պատշաճ գնահատական չեն տալիս: Որևէ դատարան որևէ գնահատական մինչ օրս չի տվել այդ փաստաթղթերին: Ներկայացնում ենք դրանք, դատարանները շրջանցում են: Ծանոթանում ենք դատարանների որոշումներին, ուղղակի արտատպած է քննիչի միտքը միջնորդությունից: Այստեղ ակնհայտ է, որ դատարաններում ունենք լուրջ խնդիր և դրանք բացարձակ անկախ չեն: Ունենք փաստեր, որ դատարանների վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել: Ի սկզբանե դատավորների ներգրավման պրոցեսն արդեն խնդրահարույց է, այդ մասին հրապարակային ասել ենք, այդ հարցը քննարկվելու է միջազգային ատյաններում: Արմեն Բաղդասարյանի մասով Եվրոդատարան ուղարկվելիք բողոքը պատրաստ է: Խնդիրն այն է, որ Առաջին ատյանում Դավիթ Գալստյանի մասով գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, և Արմեն Բաղդասարյանի մասով՝ դատավոր Մակյանը: Իրենք հերթապահ դատավորներ չեն եղել, այդ ժամանակ հերթապահ դատավորները եղել են Նոր Նորքի դատավորները և հատուկ այս գործի համար իրենք հերթապահության են կանչվել: Այդ գործերը մակագրվել է իրենց, իրենք էլ շատ հանգիստ արել են այնպես, ինչպես որ արել են: Հետագայում պարզել ենք, որ ինչ-որ թույլտվության ձևաչափ գոյություն ունի, այն դեպքում, երբ դատավորը պետք է առնչվի պետական գաղտնիք կազմող տեղեկությանը, նա պետք է համապատասխան թույլտվություն ունենա: Բացարձակ անհասկանալի այս երևույթը փորձել ենք պարզել: Երբ Առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Դավիթ Գալստյանի գործը, երեք դատավոր է ունեցել այդ թույլտվությունը և զավեշտն այն է, որ այդ թույլտվությունը տալիս է ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն մեր գործով թույլտվություն է տվել երկու դատավորի»,-նշում է Հարությունյանը: Ընդգծում է՝ իրենց համոզմամբ, ներկայումս իրենք չեն մասնակցում իրավական պրոցեսների, կարևորում է այն, որ Վերաքննիչ դատարանն արձագանքի իրենց ներկայացրած փաստաթղթերին, տա իրավական գնահատական: 

Ա․ Հարությունյանն ասում է, որ Դավիթ Գալստյանն այս պատերազմի ընթացքում հրաժարվել է իր շահույթից, բոլոր մատակարարումներն իրականացրել է ինքնարժեքով, միլիոնավոր դոլարների նվիրատվություններ իրականացրել, այս ամենի հետևանքով շատ մարդիկ զրկվել են միլիոնավոր դոլարներ աշխատելու, գրպանելու հնարավորությունից: «Մեր փաստաբանական խումբն այդ մասով որոշակի հետաքննություն է իրականացնում, վստահ ենք, որ այդ մարդիկ կարող են լինել իշխանության տարբեր օղակներում կամ էլ հովանավորվում են այդ օղակներում գտնվող մարդկանց կողմից:  Այդ մարդիկ կարողանում են ազդել ինչպես դատական, այնպես էլ իրավապահ համակարգի վրա: Այս պահին անուններ չեմ նշի, թեև ունենք որոշակի կասկածներ: Լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և փաստեր ունենալուց հետո կներկայացնենք, իսկ եթե լինեն բավարար հիմքեր իրավապահ մարմիններին դիմելու համար, ապա կներկայացվի հանցագործության մասին հաղորդում»,-ասում է Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Մինչ ընթանում էր դատական նիստը, լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշանիկ Ավագյանը նշեց, որ Դավիթ Գալստյանի տարբեր ընկերությունների աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրականացվի արդար դատավարություն, դատարանի բակում են ցույց տալու իրենց աջակցությունը: «Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք այսօր դադարի փուլում են: Դրանցից են Բաղրամյան զորավարժադաշտում հրաձգային համալիրի կառուցումը: «Օվալ սիստեմս» ՍՊԸ-ն պատրաստվում էր արտադրելու օպտիկա-էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև համալրվելու էր նորագույն այնպիսի տեխնիկայով, որ թույլ էր տալու մեր պայմաններին համապատասխան, մարտավարական-ռազմավարական տեսանկյունից, կատարել մարտական խնդիրներ: «Նանոմեդիքլ.ամ» ՍՊԸ-ն արտադրելու էր նանոմանրաթել, որն օգտագործվելու էր զինվորական հագուստ կարելու ժամանակ: Բագավանում լինելու էր փամփուշտների արտադրամաս, գործարանը համալրվելու էր այնպիսի տեխնիկայով, որը զրահապատ մեքենաների վերանորոգում էր իրականացնելու: Այս ծրագրերի իրականացնողը, հիմնական որոշումներ կայացնողը Դավիթ Գալստյանն է, նրա կալանավորումը խոչընդոտում է այս և այլ ծրագրերի իրականացմանը: Այս բոլոր ծրագրերը բացի սոցիալական հարցեր լուծելուց բխում են պետական շահերից»,-ասում է Շուշանիկ Ավագյանը:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ շատ գոհ են դատական նիստից, քննարկվել են իրենց ներկայացրած բոլոր փաստարկները, փաստաթղթերը դարձել են քննարկման առարկա: «Սպասենք դատարանի որոշմանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի դատարանը այս բոլոր փաստարկներին և փաստաթղթերին իրավական գնահատական տա: Չկանխատեսելով դատարանի որոշումը՝ նշեմ, որ ունենք Վճռաբեկ դատարան դիմելու տարբերակը: Բայց ընդհանրապես հույս չունենք, որ այնտեղ որևէ արդարադատություն կլինի՝ նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի որոշումն Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ»,-ընգծեց փաստաբանը:

Լուսինե Առաքելյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank