Կհայտարարվի՞ ռազմական դրություն
ANALYSISԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում առաջացած պայթյունավտանգ իրավիճակի քննարկումն է: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հնարավոր է, որ նիստի ընթացքում երկրում ռազմական դրություն հաստատելու մասին որոշում կայացվի: Դա ենթադրում է, որ հունիսի 20-ին նշանակված ընտրությունները տեղի չեն ունենա:
Նշենք, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ այսօր՝ մայիսի 14-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



