Պեսկովը հայտնել է, թե որ հավելվածով է Կրեմլը շփվում լրագրողների հետ
INTERNATIONAL NEWSԿրեմլը լրագրողների հետ շփման համար օգտագործում է Telegram ինտերնետ-մեսենգերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք օգտագործում են Telegram մեսենջերը, այն շատ հարմար է լրագրողների հետ շփման, արագ տեղեկացման, հարցերի ու դրանց պատասխանների վերահասցեավորման համար»,-հայտարարել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ ոչ ոք չի պատրաստվում արգելել մեսենջերը, խոսքը միայն դրա օգտագործումը կարգավորելու մասին:
Ավելի վաղ Պետդումայի սահմանադրական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Ագեեւը խնդրել էր ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին քննարկել Telegram-ին ռուս օգտատերերի հասանելիությունը սահմանափակելու հնարավորությունը, եթե հաստատվի տեղեկատվությունը, ըստ որի ԻՊ-ի ահաբեկիչներն օգտագործում են հենց այդ մեսենջերը:
Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլում սոցիալական ցանցերից չեն օգտվում: «Ես կարծում եմ, որ կենդանի շփումը, բոլոր դեպքերում, ավելի արդյունավետ ու հուսալի է»,-ասել է նա:



