Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ. РИА Новости
INTERNATIONAL NEWSԻսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղական աղբյուրները հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է» հաջորդ ժամերի ընթացքում երկրի ուժերի՝ Գազայի հատվածում գտնվող արաբական Al Jazeera հեռուստաընկերության, Associated Press լրատվական գործակալության և այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակման մասին:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July
5
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...



