ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԳազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքներին:
Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



